Միասնական շուկա
From Wikipedia, the free encyclopedia
Միասնական շուկան առևտրային բլոկի տեսակ է, որտեղ առևտրային խոչընդոտների մեծ մասը (ապրանքների համար) վերացվում են ապրանքային կարգավորման ընդհանուր քաղաքականության, ինչպես նաև արտադրության (կապիտալ և աշխատուժ), ձեռնարկությունների և ծառայությունների գործոնների ազատ տեղաշարժի ներդրմանը զուգահեռ։ Նպատակն այն է, որ անդամների միջև կապիտալի, աշխատուժի, ապրանքների և ծառայությունների տեղաշարժը կատարվի այնքան հեշտությամբ, որքան մի երկրի սահմաններում[1]։ Անդամ պետությունների միջև գոյություն ունեցող ֆիզիկական (սահմանները), տեխնիկական (ստանդարտները) և ֆիսկալ (հարկերը) խոչընդոտները վերացվում են հնարավոր առավելագույն չափով։ Այս արգելքները խոչընդոտում են արտադրության 4 գործոնների տեղաշարժը։
Ընդհանուր շուկան սովորաբար ընկալվում է որպես միասնական շուկայի առաջին մակարդակ։ Այն սովորաբար կառուցվում է ազատ առևտրի գոտու հիման վրա ապրանքների նկատմամբ առանց սակագնի կիրառմամբ և համեմատաբար կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժով, բայց ոչ այդքան զարգացած ոչ սակագնային առևտրային խոչընդոտների կրճատմամբ։
Միասնականացված շուկան միասնական շուկայի վերջին մակարդակն է և վերջնական նպատակը։ Այն պահանջում է ապրանքների, ծառայությունների (այդ թվում ֆինանսական ծառայությունների), կապիտալի և մարդկանց ամբողջական ազատ տեղաշարժ առանց հաշվի առնելու ազգային սահմանները։