Միայնություն, սոցիալ-հոգեբանական երևույթ, մարդու զգացմունքային բարդ և անհաճո վիճակը, կապված մարդու մոտ դրական, էմոցիոնալ կապերի բացակայության և/կամ նրանց կորցնելու վախի հետ։ Այս հայեցակարգի շրջանակներում առանձնացնում են երկու տարբեր եզրույթներ՝ դրական մենակություն և բացասական մենակություն, բայց ավելի հաճախ միայնություն հասկացությունը բացասական նշանակություն ունի։

Առանձնություն, Ժան Ժագ Հենր

Միայնություն անձը կարող է զգալ նույնիսկ այլ մարդկանցով շրջապատված լինելով հանդերձ։ Մենակության պատճառները տարբեր են և ներառում են ընկերական, մտավոր, հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական նախադրյալներ։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ մենակության ցուցիչները ամենից շատ նրանց մոտ են, ովքեր ամուսնացած են, ունեն հարաբերություններ, ընտանիքի մշտական անդամ են, վետերան են կամ հաջողված են իրենց ասպարեզում[1]։ Մենակությունը հին ժամանակներից հետազոտված նյութ է, որը միշտ ներառված է եղել գրականության տարբեր ժանրերում։ Մենակությունը նաև բացատրվում է որպես «ընկերական ցավ». ունի հոգեբանական վիճակ, որը մղում է տառապող անձին, որ ընկերական հարաբերությունները վերացնի[2]։

Հետևանքներ

Մտավոր առողջություն

Thumb
Մենակություն, Հանս Թոմա

Մենակությունը միշտ կապված է ընկճման և վհատման հետ, ինչը կարող է տանել դեպի ինքնասպանություն։ Էմիլ Դյուրկհեյմը բացատրում է, որ մենակությունը, հատկապես այն տեսակը, որը տառապող անձին դրդում է վերջ տալ ընկերական հարաբերություններին, եսասիրական ինքնասպանության գլխավոր պատճառներից է[3]։ Չափահասների մոտ մենակության համար մեծ դեր են խաղում ընկճումը և ալկոհոլիզմը[4]։ Մենակությամբ տառապողները տառապում են նաև անքնությամբ, ինչը պատճառ է դառնում աշխատանքի մակարդակը ձախողելուն և վատթարացնելուն[5][6]։ Փոքրերի մոտ ընկերական հարաբերությունների պակասը ամբողջովին տանում է դեպի հակաընկերական կեցվածքի և ինքնակործանիչ վարվելակերպի։ Թե' չափահասների, թե' փոքրերի մոտ մենակությունը բացասական է ազդում սովորելու և հիշողության կարողությունների վրա։ Մենակությունը անքնության կողմից ունի ամենաբացասական հետևանքները[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.