![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/Lightning_over_Oradea_Romania_3.jpg/640px-Lightning_over_Oradea_Romania_3.jpg&w=640&q=50)
Մթնոլորտային էլեկտրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Մթնոլորտային էլեկտրականություն,
- Մթնոլորտում տեղի ունեցող էլեկտրական երևույթների և պրոցեսների համախումբ,
- Մթնոլորտի ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է էլեկտրական երևույթները մթնոլորտում և դրա էլեկտրական հատկությունները։ Մթնոլորտն օժտված է ժամանակի ընթացքում փոփոխվող և բարձրությունից կախված էլեկտրահաղորդականությամբ, որը պայմանավորված է մթնոլորտում դրական և բացասական լիցքերի՝ իոնների, առկայությամբ։ Իոնների թիվը կախված է իոնիչների ներգործությունից։ Տրոպոսֆերայում այդպիսի իոնիչներ են տիեզերական ճառագայթները, երկրապարների և մթնոլորտի ռադիոակտիվ ճառագայթումը, իսկ մթնոլորտի ավելի բարձր շերտերում՝ Արեգակի ուլտրամանուշակագույն և այլ ճառագայթները։ Չխախտված մթնոլորտային պայմաններում (պարզ եղանակ) էլեկտրական դաշտի լարվածությունը մթնոլորտում հավասար է 130 վ/մ և բարձրության հետ նվազում է էքսպոնենտային օրենքով։ Երկրի մակերևույթին մոտ՝ 300—3000 մ հաստության շերտում, որտեղ կուտակվում են աերոզոլները, էլեկտրական դաշտի լարվածությունը կարող է աճել բարձրությունից կախված։ Դաշտի լարվածությունը կախված է մի շարք օդերևութաբանական գործոններից՝ օդի խոնավությունից, թափանցիկությունից, քամու արագությունից և այլն։ Լարվածությունը լայն սահմաններում փոփոխվում է ամպրոպների, հորդ անձրևների, ձյունահողմերի ժամանակ։ Մթնոլորտային էլեկտրականության ուսումնասիրությունը էապես նպաստում է ռադիոակտիվ հանքաքարերի և աղբյուրների որոնման և շանթապաշտպանության միջոցառումների մշակման գործին։
![]() |
Սա կլիմայագիտությանը/ օդերևութաբանությանը վերաբերող անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/Lightning_over_Oradea_Romania_3.jpg/640px-Lightning_over_Oradea_Romania_3.jpg)