Մեր հայրենիք
Հայաստանի ազգային օրհներգը / From Wikipedia, the free encyclopedia
«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թվականի մարտի 15-ին, որպես Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը[1]։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[2]։
Արագ փաստեր Մեր հայրենիք, Տեսակ ...
Մեր հայրենիք | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Միքայել Նալբանդյան |
Երգահան | Բարսեղ Կանաչյան |
Երկիր | Հայաստան |
Հաստատված | 1991 |
Վիքիդարան | Մեր հայրենիք |
National anthem of Armenia Վիքիպահեստում |
Փակել