Մերովինգյան արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Մերովինգյան արվեստ, 5-8-րդ դարերում Մերովինգների պետության մեջ միավորված Ֆրանսիայի մի շարք մարզերի (հիմնականում հյուսիսային և կենտրոնական) արվեստի պայմանական անվանումը։ Մերովինգյան արվեստը հետևել է ուշ գոթական և գալլա-հռոմեական, ինչպես և բարբարոսների արվեստի ավանդույթներին։ Այդ շրջանի ճարտարապետությունը (տիպական են մկրտարանները, կրիպտեները, բազիլիկ եկեղեցիները), չնայած շինարարական տեխնիկայի ընդհանուր անկմանը, հող է նախապատրաստել «Կարոլինգյան վերածննդի» շրջանի մինչռոմանական շինարվեստի ծաղկման համար։ Բարձր զարգացման է հասել դեկորատիվ-կիրառական արվեստը (սարկոֆագների հարթաքանդակներ)։ Գրքարվեստում հիմնական ուշադրությունը դարձվել է գլխատառերի և անվանաթերթերի մանրանկարներին, առանձին պատկերային մոտիվներ լուծված են զարդագրերի սկզբունքով, վառ, պարզ գունահարաբհրումներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 498)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերովինգյան արվեստ» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.