Ռենուարի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Մերկ կինը» (ֆր.՝ Nu féminin), նկար, որը ստեղծվել է 1876 թվականին ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841—1919) կողմից։ Պատկանում է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանին, գտնվում է Եվրոպայի և Ամերիկայի երկրների 19-20-րդ դարերի արվեստի պատկերասրահում[1][2]։ Կտավի չափսերն են՝ 92 × 73 սմ [3]։
Մերկ կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օգյուստ Ռենուար |
տարի | 1876 |
բարձրություն | 92 սանտիմետր |
լայնություն | 73 սանտիմետր |
ժանր | նյու և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Nude woman, Anna (Renoir) Վիքիպահեստում |
Օգտագործվում է նաև այս նկարի այլ անվանումներ՝ «Թախտին նստած մերկ կինը»[4], «Աննա» (բնորդուհու անունով), «Լոգանքից հետո» և «Մարգարիտ»[5]։
Մինչև 1896 թվականը «Մերկ կինը» նկարը գտնվել է Էմանուել Շաբրիեի (Emmanuel Chabrier) հավաքածուում։ Ապա այն գնել է փարիզյան հայտնի մարշալ Պոլ Դյուրան Ռուելը (Paul Durand-Ruel)[5][6]։ 1898 թվականին նա կտավը 15 000 ֆրանկով վաճառել է մոսկովյան վաճառական և հավաքորդ Պյոտր Շուկինին[7]։ Հետագայում այս նկարը 14 տարի կախված է եղել Պյոտր Շուկինի ննջասենյակում, քանի որ նա չէր համարձակվում այն ցուցադրել իր պատկերասրահում։ 1912 թվականի հունիսին նկարը Շուկինից գնել է եղբայրը՝ Սերգեյ Շուկինը և այն նրա հավաքածուում է եղել 1912-1918 թվականներին[5][6]։
1918 թվականին «Մերկ կինը» նկարը հանձնվել է Նոր արևմտյան գեղանկարչության առաջին թանգարան։ 1923 թվականին վերջինս միացվել է Արևմտյան գեղարվեստի երկրորդ թանգարանին և արդյունքում ձևավորվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանը, որտեղ նկարը գտնվել է մինչև 1948 թվականը՝ թանգարանի լուծարվելը։ Դրանից հետո նկարը հանձնվել է Պուշկինի անվան գեղարվեստի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ օրս[6]։
Ռենուարի նկարի համար կեցվածք է ընդունել փարիզյան բնորդուհի Աննան։ Որպես ֆոն նկարիչն օգտագործել է տարբեր իրեր՝ մասամբ դրված թախտին և բազմոցին, իսկ մասամբ էլ թափթփված շուրջբոլորը։ Դրանց կտորները նկարելու համար Ռենուարը կիրառել է բաց, շեշտակի վրձնահարվածներ։ Բնորդուհու կառուցվածքը նկարված է լրիվ այլ ոճով․ հոծ և հարթ ձեռագրով, որը համատեղում է վարդագույն և մարգարտյա գույները[8][9]։
Արվեստագետ Միխաիլ Լեբեդյանսկին գրել է.[8][9]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.