Մերի (Մեծ Մերի, անգլ.՝ Mary, Մեծ Մերի անգլ.՝ Big Mary[2], հայտնի է, որպես Մարդասպան Մերի[2], մոտ 1894 - սեպտեմբերի 13, 1916(1916-09-13), Էրվին, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկյան Սփարքս եղբայրների (անգլ.՝ Sparks World Famous Shows) կրկեսում ելույթ ունեցող ասիական փիղ, որին մահապատժի են ենթարկել մարդ սպանելու համար։ Նրա մահը երբեմն ներկայացվում է, որպես 20-րդ դարի սկզբի կրկեսի կենդանիների հետ դաժան վերաբերմունքի օրինակ[3]։

Արագ փաստեր Մերի, Տեսակ ...
Մերի
Thumb
Տեսակառանձնյակ և կրկեսի փիղ
Սեռիգական
Ծնվել էմոտ 1894
Սատկել էսեպտեմբերի 13, 1916(1916-09-13)
Սատկելու վայրԷրվին, Թենեսի, ԱՄՆ[1]
 Mary (elephant) Վիքիպահեստում
Փակել

Ռեդ Էլդրիջի սպանություն

1916 թվականի սեպտեմբերի 12-ին Սփարքս եղբայրների կրկեսը ժամանել է Թեննեսի նահանգի Քինգսպորտ քաղաք։ Նրանք ելույթների համար բերել են 30-ամյա էգ փիղ Մերիին։ Մերիին խնամել է ոմն Ռեդ Էլդրիջ[4], որը կրկեսային միջավայրում նոր մարդ էր և կենդանիների վարվելու փորձ չուներ։ Ելույթներից մեկից առաջ Ռեդը փղի ականջը կեռով ծակել է, որ ստիպի բեմ դուրս գալ։ Մերին ջղայնացած կնճիթով բռնել է իր նեղացնողին, գետին շպրտել, տրորել ու սպանել։ Խուճապ է առաջացել։ Սկսել են փղի վրա կրակել, բայց միջին տրամաչափի գնդակները չեն սպանել նրան։ Փղին դժվարությամբ են կանգնեցրել։ Տեղական շերիֆ Հիքմանը «ձերբակալել է» փղին և փակել քաղաքային բանտին կից վանդակում։ Հարևան քաղաքի բնակիչները իմանալով իրողությունը, հայտարարել են, որ չեն ընդունի կրկեսին իրենց քաղաքներում, քանի դեռ փիղը ողջ է։

Փաստացի հաստատված է, որ Մերին միայն մեկ հոգու է սպանել, բայց մարդկանց մեջ շրջանառվում էր, որ նա սպանել է երեքին, հաճախ էլ ութ զոհի մասին են խոսել[5]։

Մահապատիժ

Հասարակության ճնշման տակ Սփարքս եղբայրներ կրկեսի տերերը որոշում են կայացրել և միջադեպի հաջորդ օրը, ամբոխի աչքի առաջ, Մերիին կախել են երկաթգծի ամբարձիչ կռունկից։ Հավաքված է եղել 5000 մարդ։ Շղթան որից կախել են 5 տոննանոց կենդանուն, չի դիմացել ծանրությանը և կտրվել է։ Մերին ընկել և կոտրել է ազդրը։ Նրան կախել են նորից։ Նրան թաղել են մահապատժի վայրից ոչ հեռու։

Չնայած տարածված լուսանկարի իսկությունը կասկածի տակ է դրել «Argosy» ամսագիրը[4], բայց դեպքի ժամանակ արված այլ լուսանկարներ հաստատում են մահապատժի իսկությունը[6]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.