From Wikipedia, the free encyclopedia
Դեյմ Բարբարա Մերի Քվանտ (անգլ.՝ Dame Barbara Mary Quant, փետրվարի 11, 1930[1][2][3][…], Բլեքհիթ, Միացյալ Թագավորություն[4] - ապրիլի 13, 2023[5][4], Farley Green, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի դիզայներ, հագուստի մոդելավորող։ Համարվում է կարճ կիսաշրջազգեստների ստեղծողներից մեկը[10]։
Մերի Քվանտ անգլ.՝ Dame Barbara Mary Quant | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Բլեքհիթ, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | ապրիլի 13, 2023[5][4] (93 տարեկան) |
Մահվան վայր | Farley Green, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Blackheath High School?[4] և Գոլդսմիթի համալսարան (1955)[4] |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ |
Ամուսին | Alexander Plunket Greene?[6][4] |
Ծնողներ | հայր՝ Jack Quant?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Orlando Plunket Greene?[7][4] |
Կայք | maryquant.co.uk |
Mary Quant Վիքիպահեստում |
Ծնվել է Լոնդոնում, ավարտել Գոլդսմիթի գեղարվեստի քոլեջը։ 1955 թվականի նոյեմբերին ապագա ամուսնու՝ Ալեքսանդր Փլանքիթ Գրինի և ընկերոջ՝ Արչի Մաքնեյրի հետ Չելսիում բացում է «Բազար» բուտիկը, որտեղ ներկայացնում էր 1960-ական թվականների երիտասարդական փողոցային հագուստի ոճը։ Այդ ժամանակ տարածում է գտնում ֆեմինիզմի գաղափարը․ կանացիությունը դասական հասկացության մեջ դուրս է գալիս նորաձևությունից (այդ թվում և այսպես կոչված «փարթամ մարմինը»)։ Փոխարենը նորաձև են համարվում երկար բարակ ոտքերը և այդ պատճառով Մերի Քվանթը կարճացնում է կիսաշրջազգեստը։ Հորինում է «Լոլիտա» և «Աշակերտուհի» կերպարները։ Ներկայացնում է Wet հավաքածուն՝ անձրևանոցներ և ցածրակրունկ կոշիկներ։ Ոչ պրակտիկ փոքր պայուսակները փոխարինում է երկար գոտիներով ուսապարկերով։ Հենց նրա շնորհիվ են նորաձևության մեջ մտնում մարմինը պիրկ գրկող բազմագույն տաբատները, զամշե հագուստը, բարձր պլատֆորմով կոշիկները, հասարակ կարճ սանրվածքները և վառ դիմահարդարումը։ Բացի այդ Մերի Քվանտին է վերագրվում The Rolling Stones խուլիգանական ոճի ստեղծումը, որը մաքուր և սանրված Բիթլզների հակապատկերն էր։ Մերին առաջիններից էր, որ սկսեց օգտագործել սինթետիկ նոր նյութեր։ 1962 թվականին Քվանտը ստեղծեց կարճ կիսաշրջազգեստներով հավաքածու, իսկ 1966 թվականին աշխատում էր 16 տարբեր ընկերությունների հետ։ Նույն թվականին ստացավ Բրիտանական կայսրության շքանշան։
1970-1980-ական թվականներին Քվանտն աշխատում էր կոսմետիկայի և տան պարագաների դիզայնի վրա, իսկ 1988 թվականին նախագծեց «Մինի» ավտոմեքենայի ներքին դիզայնը[11]։ Ներկայումս զբաղվում է առանձին ապրանքների նախագծմամբ[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.