մանրանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Մեսրոպ Խիզանցի, 17-րդ դարի մանրանկարիչ։
Մեսրոպ Խիզանցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1560 |
Ծննդավայր | Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | մոտ 1652 |
Մահվան վայր | Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Սեֆյան Պարսկաստան |
Մասնագիտություն | նկարիչ, մանրանկարիչ, բժիշկ, ուսուցիչ և գրող |
Mesrop of Khizan Վիքիպահեստում |
Աշակերտել է Սարգիս Մազմանցուն և նրա որդուն՝ Գրիգորիսին։ Ստեղծագործել է Նոր Ջուղայում, ծաղկել 30-ից ավելի ձեռագրեր։ Առաջին Ավետարանը պատկերազարդել է 1604 թվականին (1975 թվականին աճուրդի է հանվել Լոնդոնում), 1608 թվականին՝ երկուսը. մեկը պատկանել է Խոջա Վելիջանին, մյուսը՝ Խոջա Նազարին։ 1609 թվականին ծաղկած Ավետարանը պահվում է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում[2], 1642 թվականի Ավետարանը (գրիչ՝ Վահրամ, պատվիրատու՝ Խոջա Հակոբջան, 272 թերթ)՝ Մատենադարանում (ձեռ. № 294)։ 1651 թվականին նկարազարդել է վերջին Ավետարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.