From Wikipedia, the free encyclopedia
Մեսսինա (իտալ.՝ Provincia di Messina)՝ նահանգ Իտալիայում, Սիցիլիա տարածաշրջանում։ Բուն խոշոր քաղաքի անվանումը, թվագրվում է մ․ թ․ ա․ 5-րդ դարին, երբ հին հույները Զանկլան վերակոչել են Մեսսենու (հուն․՝ Μεσσήνη), հնագույն ժամանակներում օգտագործել են Մեսսանա անվանումը (լատին․՝ Messana)։
Գտնվում է Սիցիլիա կղզու հյուսիս-արևելքում՝ այնտեղ, որտեղ կղզին անջատվում է մայր ցամաքից Մեսսինա նեղուցով։ Ծովածոցի հարավային հատվածը ողողում է Տիրենյան ծովը, հարավային հատվածը՝ Հոնիական ծովը։ Մարզը ներառում է նաև Լիպարյան կղզիները։ Հարավային նահանգ Մեսսինան սահմանակից է Կատանիա նահանգին, արևմուտքում՝ Պալերմո նահանգը, հարավ-արևմուտքում՝ Էննա նահանգին։ Մեսինայի մեծ մասը զբաղեցնում են Պելորիտանսկի և Նեբրոդի լեռները։
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Մեսինան կարևոր տրանսպորտային հանգույց է՝ Լիպարսկի կղզիների հետ հաղորդակցությունը ապահովում է կանոնավոր չվեչթները Մալացցոյի նավահանգստից։ Երկու երկաթուղային ճանապարհներ են անցնում Մեսսինայից՝ մեկը հարավում, դեպի Կատանիա և Սիրակուզա, մյուսը՝ արևմուտք, դեպի Պալերմո։ Բացի այդ, Սիցիլիա կղցին ստանում է մետաղամալուխի էլեկտրաէներգիա,որն ընկած է Մեսսինյան նեղուցի հատակին ։
Քաղաքներ՝ Ալի Տերմե, Ալկարա Լի Ֆուզի, Միլացցո, Նակսոս, Տաորմինա։
Բնակչության գլխավոր կոմունիկացիաները հետևյալն են՝
Կոմուն | Բնակեցում |
---|---|
Մեսինա | 246,951 |
Բարչելոնա Պոցո դի Գոտո | 41,157 |
Միլացցո | 32,600 |
Պատտի | 13,241 |
Սանտ Ագատա դի Միլիտելո | 13,026 |
Կապո դ’Օրլանդո | 12,928 |
Տաորմինա | 10,909 |
Լիպարի | 10,782 |
Ամսաթիվ | Տոն | Քաղաք |
---|---|---|
դեկտեմբերի 6 | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու տոն | Սապոնարա |
դեկտեմբերի 8 | Անբասիր հղիությունը օրիորդ Մարիամի տոն | Սապոնարա |
դեկտեմբերի 13 | Սուրբ Լյուչիաի տոն | Սանտա Լյուչիա դել Մելա |
հունվարի 6 | Սուրբծննդյան տիկնիկարկղ | Մոնտալբանո Էլիկոնա |
հունվարի 20 | Սուրբ Սեբաստիանի տոն | Միստրետա |
Զատիկ ուրբաթ | "Բարետտե" թափոր | Մեսսինա |
11-12–րդ և երրորդ կիրակի օր | Սուրբ Ֆիլիպ Ագիրայի տոն | Լիմինա |
հունիսի 3 | Մադոննա դելլա Լետտերայի տոն | Մեսսինա |
հունիսի 3 | Մադոննա դելլա Լետտերայի տոն | Իտալա |
հունիսի 12 | Մադոննա դելլա Լետտերայի տոն | Մեսսինա |
հունիսի 13 և հաջորդ շաբաթ | Անտոնի Պադուայի տոն | Միլացցո |
հունիսի 24 | Սուրբ Հովհաննես Մկրտիչ տոն | Սանտանեա, Մեսսինա |
հուլիսի առաջին կիրակի | Ավետման տոն | Մերի (Իտալիա) |
հուլիսի առաջին կիրակի | Մադոննան սուրբ ջրի մեջ | Վալդինա |
հուլիսի երկրորդ կիրակի | Պահապան Հրեշտակի տոն | Ֆոնդակելի Ֆանտինա |
հուլիսի 16 | Կարմել Աստվածամոր տոն | Ռոքալումերա |
հուլիսի 25 | Սուրբ Հակոբոս առաքյալի տոն | Կապիցի |
օգոստոսի 3 | Մոնթե Դիննամարեի տոն | Լարդերիա, Մեսսինա |
օգոստոսի 9-10 | Սուրբ Լորենցի տոն | Ֆրաձանո |
օգոստոսի երկրորդ կիրակի | Սուրբ Լյուչիայի տոն | Սավոկա |
օգոստոսի երկրորդ կիրակի | Սուրբ Սեբաստիանի տոն | Գաջի |
օգոստոսի 15 | Աստվածածնի վերափոխման տոն | Նովարա դի Սիցիլիա |
օգոստոսի 15 | Աստվածածնի վերափոխման տոն | Մեսսինա |
սեպտեմբերի 8 | Նախախնամության տոն | Ֆոնդակելի Ֆանտինա |
սեպտեմբերի 7-8 | Տինդարի տոն | Տինդարի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.