Մեսինայի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Մեսինայի նեղուց (իտալ.՝ Stretto di Messina), գտնվում է Ապենինյան թերակղզու և Սիցիլիա կղզու միջև։ Միացնում է Հոնիական և Տիրենյան ծովերը։ Երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ 3,1-22 կմ[1], նվազագույն խորությունը՝ 115 մ։ Հայտնի է ուժեղ ջրապտույտներով։ Նավահանգիստներն են Մեսինան և Ռեջո դի Կալաբրիան։