From Wikipedia, the free encyclopedia
Մեսինայի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Messina, UNIME), Մեսինա իտալական քաղաքում տեղակայված բարձրագույն ուսումնական հաստատություն, որը հիմնադրվել է 1548 թվականին։ Համալսարանի 11 ֆակուլտետներում սովորում են մոտ 40.000 ուսանող[6]։
Մեսինայի համալսարան իտալ.՝ Università degli Studi di Messina | |
---|---|
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | University of Messina |
Կարգախոս | Tradition and change, at the centre of the Mediterranean |
Հիմնադրված է | 1548 |
Ռեկտոր | Պրոֆեսոր Սալվատորե Կուցոցրեա |
Ուսանողներ | 23,779 (2018/2019) |
Անդամակցություն | ORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], Netval Research Universities Network?[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Մեսինա, Իտալիա |
Կայք | https://international.unime.it/ |
University of Messina Վիքիպահեստում |
Մեսինայի համալսարանը հենվում է բարձրագույն կրթության երկար ավանդույթների վրա։ Այդ վայրերում իրավագիտության դպրոցն գործել է 13-րդ դարի վերջին։ 1548 թվականին Իգնատի Լոյոլան հիմնադրել է ճիզվիտի քոլեջը։ 17-րդ դարում համալսարանում դասավանդել են այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ջովանի Բորելին և Մարչելո Մալպիգին։ 1678 թվականի հակաիսպանական ապստամբությունը հանգեցրել է համալսարանի փակմանը։
Համալսարանը կրկին հիմնադրվել է 1838 թվականին Ֆերդինանդ II թագավորի կողմից։ 1847 թվականին հակաիբուրբոնական հեղափոխությանը մասնակցելու համար համալսարանը կրկին փակվել է, և կրկին բացվել միայն երկու տարի անց, ընդ որում արգելվել է Սիցիլիայից դուրս ուսանողների հավաքագրումը։
1908 թվականի երկրաշարժի ժամանակ համալսարանի շատ շենքեր ոչնչացվել են, սակայն մեկ տարի անց իրավագիտության ֆակուլտետը վերաբացվել է։ Դեղագիտության, բժշկության և բնական գիտությունների ֆակուլտետները վերաբացվել են 1914 թվականից մինչև 1915 թվականը։
Համալսարանում այժմ կան 11 ֆակուլտետ։
Համալսարանը ներկայումս Մեսինայում զբաղեցնում է չորս հողամաս։ Կենտրոնական վարչության շենքը և չորս ֆակուլտետներ (տնտեսական, քաղաքագիտություն, իրավաբանական և մանկավարժական) տեղադրվում են քաղաքի կենտրոնում։ Պոլիկլինիկա կամպուսում, որը գտնվում քաղաքիէ հարավային մասում, գտնվում է բժշկութային ֆակուլտետը։ Պապարդո կամպուսը, որտեղ տեղակայված են բնագիտական և ճարտարագիտական ֆակուլտետները, գտնվում է Մեսինի նեղուցի հյուսիսային ափին։ Աննունցիատի գոտում տեղակայված են հումանիտար, անասնաբուժական և դեղագիտական ֆակուլտետները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.