![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Beatles_ad_1965_just_the_beatles_crop.jpg/640px-Beatles_ad_1965_just_the_beatles_crop.jpg&w=640&q=50)
Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը
From Wikipedia, the free encyclopedia
«Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը» (անգլ.՝ We're more popular than Jesus), 1966 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի կողմից արված արտահատություն, որտեղ նա պնդում էր, որ քրիստոնեությունը ավելի շուտ կանհետանա, քան ռոք երաշտությունը։ Երաժիշտը նաև հայտարարել է, որ «Հիսուսը դեռ ոչինչ, բայց նրա հետևորդները հիմար և միջակ են։ Եվ հենց նրանց այլասերումն է իմ մեջ ոչնչացնում քրիստոնեությունը»։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Beatles_ad_1965_just_the_beatles_crop.jpg/640px-Beatles_ad_1965_just_the_beatles_crop.jpg)
Լենոնի հայտարարությունը մեջբերում էր լրագրող Մորին Քլիվի հարցազրույցից, որը տպագրեց այն 1966 թվականի մարտին «Evening Standard» լոնդոնյան թերթում։ Սկզբից այդ արտահայտությունը հասարակական արձագանք չառաջացրեց։ Սակայն, երբ դեռահասների «Datebook» ամերիկյան ամսագիրը 5 ամիս անց մեջբերեց Լենոնի արտահայտությունը, Միացյալ Նահանգների հարավում զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան տեղի քրիստոնեական համայնքներում։ Որոշ ռադիոկայաններ դադարեցրին ուղիղ եթերով The Beatles-ի երգերը հեռարձակել, դրան հետևեց մամուլի մի շարք ասուլիսների չեղարկումը։ Մարդիկ հրապարակայնորեն այրում էին խմբի ձայնագրությունները։ Բացի այդ, երաժիշտները սկսեցին սպառնալիքներ ստանալ։ Միջադեպը համընկավ 1966 թվականի օգոստոսին խմբի շրջագայության հետ, ինչի կապակցությամբ Լենոնը և The Beatles-ի մենեջեր Բրայան Էփսթեյնը մի քանի ասուլիսներում փորձեցին լռեցնել սկանդալը։ Դրա հետևանքով շրջագայության որոշ համերգներ չեղարկվեցին՝ կապված խմբին ահաբեկելու և բողոքի զանգվածային ակցիաների հետ, այդ թվում Կու-կլուքս-կլան-ի անդամների կողմից կատարված գործողությունները։
Շուտով, երբ բանավեճերը հասան գագաթնակետին, Լենոնը ստիպված էր ներողություն խնդրել իր բառերի համար․ «Եթե ես ասեի, որ հեռուստատեսությունը ավելի հայտնի է, քան Հիսուսը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնի»։ Նա ընդգծեց, որ ուղղակի մեկնաբանել է այն՝ ինչպես են այլ մարդիկ ընդունում և ժողովրդականացնում խումբը․ «Ցավում եմ, որ ես դրա մասին ակնարկեցի։ Ես դեմ չեմ Աստծուն, դեմ չեմ Քրիստոսին և կրոնին։ Ես նկատի չունեի, որ մենք ավելի լավն ենք»։ Իրադարձությունները նպաստեցին նրան, որ The Beatles-ը կորցրեց հետաքրքրությունը համերգային ելույթների նկատմամբ, իսկ ամերիկյան շրջագայությունը դարձավ խմբի վերջին հյուրախաղությունը, որից հետո նրանք զբաղվում էին հիմնականում ստուդիական աշխատանքներով։