Մեծ Հունգարիա
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Հունգարիա (հունգ.՝ Nagy-Magyarorszag), հունգարների պատմական նախահայրենիք արևելյան Եվրոպայում։ Հունգարները իրենց պետությունը ստեղծում են Եվրոպայի կենտրոնում։ Հարավում այն սահմանակցում էր Բյուզանդական կայսրությանը, որի տիրույթներում ձևավորվել էին սլավոնական պետություններ։ Արևմուտքում Հռոմեական Սրբազան կայսրությունն էր՝ ավստրիական, իտալական ու գերմանական տիրույթներով, իսկ հյուսիսում՝ Լեհաստանի թագավորությունը։
Կիսաքոչվորական կյանք վարող հունգարական ցեղերը, որոնք ապրում էին Եվրոպայի արևելյան հատվածում, թյուրքական ցեղերի հարձակումներից խոսափելու նպատակով տեղափոխվում են արևելյան հատվածներ։ 9-րդ դարի վերջին անցան Կարպատյան լեռները և հաստատվեցին ժամանակակից Հունգարիայի տարածքում և շրջակա մի քանի այլ գավառներում։