Մեթիոնին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Մեթիոնին, a-ամինա —ϒ-մեթիլթիոկարագաթթու, CH₃SCH₂CH₂CH(NH₂)COOH, ծծումբ պարունակող մոնոկարբոնային ամինաթթու։ Անջատվել է կազեինի թթվային հիդրոլիզի արգասիքներից (1922)։ Կաթնասունների և մարդու օրգանիզմում մեթիլ խմբերի դոնորի դեր է կատարում․ցիստեինի կենսասինթեզում ծծմբի աղբյուր է։ Տ-ադենոզիլմեթիոնինի ձևով, որն առաջանում է Մեթիոնի և ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) փոխազդեցությունից, մասնակցում է խոլինի, ադրենալինի և այլնի առաջացմանը։ Օրգանիզմում Մեթիոնին առաջանում է ասպարագինաթթվից։ Անփոխարինելի ամինաթթու է, մարդու օրական պահանջը 2,5-3 գ է։ Մեթիոնինի պակասը մարդու և կենդանիների սննդում առաջացնում է սպիտակուցների կենսասինթեզի խանգարում, աճի դանդաղում և այլն։
Արագ փաստեր Մեթիոնին, Քիմիական բանաձև ...
Մեթիոնին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₅H₁₁NO₂S |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,34 գ/սմ³ գ/սմ³ |
Քիմիական հատկություններ | |
pKa | 2,29 |
Դասակարգում | |
CAS համար | 59-51-8 |
PubChem | 876, 5255805, 135373086 |
EINECS համար | 200-432-1 |
SMILES | CSCCC(C(=O)O)N |
ЕС | 200-432-1 |
ChEBI | 853 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել