From Wikipedia, the free encyclopedia
Մեգին Քելլի (անգլ.՝ Megyn Marie Kelly-Brunt, նոյեմբերի 18, 1970[1][2][3], Շամփեյն, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, հեռուստահաղորդավար և իրավաբան։
Մեգին Քելլի անգլ.՝ Megyn Kelly | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1970[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Շամփեյն, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան, Օլբանիի իրավունքի դպրոց (1995) և Բեթղեհեմի կենտրոնական ավագ դպրոց |
Մասնագիտություն | լրագրող, փաստաբան, հաղորդավար, քաղաքական տեսաբան, ինքնակենսագիր, լուսանկարիչ, քաղաքական գործիչ և թոք շոու վարող |
Աշխատավայր | Fox News Channel, WJLA-TV?, NBC և Sirius XM? |
Ամուսին | Douglas Brunt? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Silence Breakers? |
Կայք | megynkelly.com |
Megyn Kelly Վիքիպահեստում |
Մեգան Մարի Քելլին ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 18-ին իռլանդական ծագում ունեցող ընտանիքում, Իլինոյսի Շամպեյն քաղաքում, մեծացել է Սիրակուզում, որը գտնվում է նույն նահանգում։ Երբ Մեգանը 15 տարեկան էր, նրա հայրը մահացավ սրտի կաթվածից, և նրա մայրը հետագայում կրկին ամուսնացավ։ Մեգանն ունի ավագ եղբայր՝ Փիթ Քելլին, որը բնակվում է Ատլանտայում և քույր՝ Սյուզան Քրոսսլին, ով երեք երեխաների մայր է։
1995 թվականին Մեգանը ավարտել է Օլբանի իրավաբանական դպրոցը։ Հետագա 9 տարիների ընթացքում «Jones Day» միջազգային իրավաբանական ընկերությունում Քելլին զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ Նախ «Chicago office of Bickel & Brewer LLP» ընկերությունում աշխատել է որպես իրավաբան, աշխատանքի ընթացքում այնտեղ դարձել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի համար հոդվածի համահեղինակ, ինչից էլ սկսվել է նրա լրագրողական կարիերան։
2003 թվականին Քելլին տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ սկսել է աշխատել WJLA-TV հեռուստաալիքում, որը փոխկապակցված է ABC-ի հետ։ Այդ ընթացքում զբաղվել է տեղական և ազգային մասշտաբի նշանակալի իրադարձությունների լուսաբանմամբ[5]։
2004 թվականին լրագրողուհին սկսել է աշխատել Fox News-ում[6], վարել է «Հատուկ ռեպորտաժ Բրիթ Հումի հետ» իրավաբանական հատված ծրագիրը և Weekend Live-ում[7] վարել է «Քելլիի դատարանը» սեփական բաժինը։ 2010 թվականի փետրվարի 1-ին Քելլին սկսել է իր սեփական ցերեկային շոուն՝ America Live-ը, որը փոխարինել է «Կենդանի գրատախտակ» շոուին[8][9]։ Եղել է Fox News-ի գիշերային երգիծական ծրագրի հրավիրված հյուր։ 2010 թվականին ամերիկայան ուղիղ եթերի լսարանն աճել է 20 %-ով՝ միջինում կազմելով 1 293 000 մարդ, 4 %-ով աճել է 25-54 տարիքային սեգմենտում բաժինը՝ կազմելով միջինը 268 000 մարդ[10]։ 2010 թվականի դեկտեմբերին Բիլ Հեմմերի հետ Մեգին Քելլին դարձել է ամանորյա հատուկ եթերի վարող[11]։
2016 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Քելլին Fox մալուխային ցանցի համար շաբաթական մեկ ժամ տևողությամբ Փրայմ-թայմ հարցազրույց է վերցնելու աշխարհի հայտնի մարդկանցից «քաղաքագետներ, տնտեսագետներ և այլ ոլորտների անձինք»[12]։ Հեռարձակումը սկսվել է մայիսին, որը հեռուստատեսությամբ անհարմար ամիս է համարվում վարչապետի համար, ծրագրին հաջողվել է ներգրավել 4,8 միլիոն հեռուստադիտողի և վարկանիշներով ստանալ երրորդ տեղը[13][14][15][16]։ 2016 թվականի հուլիսին Քելլին իրեն համարել Է Fox News-ի գլխավոր տնօրեն Ռոջեր Այլզի սեռական ոտնձգությունների զոհերից մեկը[17][18]։ Երկու օր անց Այլզը լքել Է հեռուստաալիքը, նրա պաշտպանը հերքել է լրագրողի նկատմամբ ոտնձգությունների փաստը[19]։ 2016 թվականին Հանրապետական կուսակցության ազգային կոնվենցիայի ընթացքում Քելլիի աշխատանքը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել[20][21]։ Սեպտեմբերին հայտնի է դարձել Քելլիի և Մայքլ Դե Լուկայի համագործակցության մասին Embeds կատակերգության սցենարի հիման վրա՝ նվիրված քաղաքական լրագրողներին և նախատեսված սթրիմինգային ծառայության համար[22][23]։
Մինչև տարեվերջ, պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, լրագրողուհին սկսել է դիտարկել այլ հեռուստացանցերի առաջարկները[24][25]։ 2017 թվականի հունվարին The New York Times-ը հաղորդել է նրա՝ NBC News-ի համար Fox News-ը լքելու պլանների մասին, որտեղ նրա համար պատրաստել էին սեփական ցերեկային շոուն և կիրակնօրյա ամբողջական նորությունների շոուն՝ գլխավոր քաղաքական և լրատվական իրադարձությունների լուսաբանմանը մասնակցելու հետ մեկտեղ[26][27][28][29]։ Լրագրողը Fox News-ին լքել է 2017 թվականի հունվարի 6-ին՝ Քելիի Ֆայլի վերջին դրվագի թողարկումից հետո[30][31]։ 2017 թվականի հունվարին People-ը, վկայակոչելով անանուն աղբյուրը, հայտնել էր մրցակցության մասին համաձայնագրի գոյության մասին, որն արգելում է Քելլիին մինչև հուլիս աշխատել մրցակից ԶԼՄ-ներում[32]։
Մեգինի և դոկտոր Դենիել Քենդալի առաջին ամուսնությունն ավարտվել է 2006 թվականի ամուսնալուծությամբ։
2008 թվականի մարտի 1-ից Մեգինը երկրորդ անգամ ամուսնացել է գործարար Դուգլաս Բրանտի հետ։ Ամուսիններն ունեն երեք երեխա[33]։
Մեգանը նաև 10 տարի եղել է աերոբիկայի մարզիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.