Մեգան Դյուամել
From Wikipedia, the free encyclopedia
Մեգան Դյուամել (անգլ.՝ Meagan Duhamel, դեկտեմբերի 8, 1985(1985-12-08), Գրեյթեր Սադբերի, Օնտարիո, Կանադա), կանադացի նախկին գեղասահորդուհի, որ հանդես է եկել զուգասահքում։ Մեգանը զուգասահքի մասնակցող ամենաշատ տիտղոսներն ունեցող գեղասահորդուհիներից մեկն է Կանադայի պատմության մեջ։ Էրիկ Ռեդֆորդի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն (2018, թիմային մրցույթ), 2018 թվականի Օլիմպիական խաղերում զուգասահքի բրոնզե մեդալակիր, 2014 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային մրցույթներում, աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն (2015, 2016), 2013 և 2014 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Կանադայի յոթակի չեմպիոն (2012-2018), Չորս մայրցամաքների առաջնության կրկնակի չեմպիոն (2013, 2015), 2014 թվականի Գրան պրիի եզրափակիչ փուլի հաղթող։
Մեգան Դյուամել | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Meagan Duhamel |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 8, 1985(1985-12-08) (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գրեյթեր Սադբերի, Օնտարիո, Կանադա |
148 սանտիմետր | |
Քաշ՝ | 48 կիլոգրամ |
Դյուամել/Ռեդֆորդ զույգն այն եզակի զույգերից է, որ մրցույթներում կատարում է եռակի լուտց։
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Դյուամելը և Ռեդֆորդը դարձել են պատմության մեջ առաջին զույգը, որն Օլիմպիական խաղերում ամբողջովին ճիշտ է կատարել եռակի լուտց ցատկը[1]։
2018 թվականի Օլիմպիական խաղերում Դյուամելը և Ռեդֆորդը դարձել են Օլիպիադայի ամբողջ պատմության մեջ առաջին զույգը, որն ամբողջովին ճիշտ է կատարել քառապա+տիկ նետումը[2]։
Քրեյգ Բանտինի հետ 2009 թվականին դարձել է Կանադայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010 թվականին 4 մայրցամաքների առաջնության բրոնզե մեդալակիր։ Բացի այդ, Մեգանը որոշակի հաջողությունների է հասել մենասահքում, նա 2005 թվականի «Զագրեբի ոսկե ձիուկ» մրցաշարի արծաթե մեդալակիր է։