From Wikipedia, the free encyclopedia
Մեգաբատես (հին հունարեն՝ Μεγαβάτης), պարսից զորքի հրամանատար մ․թ․ա․ 6-րդ դարի ավարտին և 5-րդ դարի սկզբին։ Ըստ Հերոդոտոսի՝ նա Դարեհի և նրա եղբոր՝ Արտափրենեսի՝ Լիդիայի սատրապի զարմիկն էր։
Մեգաբատես հին հունարեն՝ Μεγαβάτης | ||
Մեգաբատեսը Արսամեսի որդին և Հիստասպեսի եղբայրն էր | ||
| ||
---|---|---|
անհայտ | ||
Մասնագիտություն՝ | զորավար | |
Ազգություն | պարսիկ | |
Ծննդյան օր | մ․թ․ա․ 6-րդ դար | |
Վախճանի օր | մ․թ․ա․ 5-րդ դար | |
Դինաստիա | Աքեմենյաններ | |
Քաղաքացիություն | Աքեմենյան պետություն | |
Հայր | Արսամես |
Ըստ Հերոդոտոսի աշխատության՝ Մեգաբատեսը ավելի շատ հայտնի է մ․թ․ա․ 499 թվականին Արիստագորասի հետ միասին դեպի Նաքսոս կատարած անհաջող արշավանքի համար։ Արիստագորասի և 200 նավերի հետ միասին նա Դարեհ I Մեծի կողմից ուղարկվում է Էգեյան ծովում գտնվող փոքրի կղզին՝ Նաքսոսը, պարսից տիրապետությանը ենթարկելու[1]։
Հերդոտոսոը կարծիք է հայտնում, որ այս արշավանքը 4 ամիս տևած պաշարումից հետո ձախողվել է Արիստագորասի և Մեգաբատեսի միջև տեղի ունեցած վեճի պատճառով, որի պատճառը մի նավապետի անուշադրությունն էր։ Երբ Մեգաբատեսը նավերից մեկի վրա պահակակետը դատարկ է գնում, նա որոշում է պատժել նավապետին, ինչին դեմ է դուրս գալիս Արիստագորասը և նրանց միջև վեճ է տեղի ունենում, ինչի արդյուքնում Մեգաբատեսը զայրանում էր և նաքսոսցիներին տեղյակ պահում սպասվող պաշարման մասին։ Արդյունքում նաքսոսցիները մեծ թվով պաշար են հավաքում և ամրացնում իրենց ամրոցը, ինչը թույլ է տալիս դիմանալ 4 ամիս տևող պաշարմանը։ Համարվում է, որ Մեգաբատեսը դեպի Նաքսոս տեղի ունեցած վեճի համար ձգտում էր խայտառակել Արիստագորասին պարսկական դատարանի առջև։
Մեգաբատեսը գնացել է իր ավագ եղբոր հետքերով և դարձել Փռյուգիայի սատրապ։
Նրա որդիներից էր Մեգաբազոսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.