From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Լիբերման (գերմ.՝ Max Liebermann, հուլիսի 20, 1847[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5] - փետրվարի 8, 1935[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4][5]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ և գրաֆիկ, համարվում է Ֆրանսիայից դուրս իմպրեսիոնիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Վեյմարում կրթություն ստանալուց հետո, որոշ ժամանակ ապրելով Փարիզում և Նիդերլանդներում, Լիբերմանը սկզբում նկարել է նատուրալիստական կտավներ՝ սոցիալական թեմաներով։ Հետաքրքրվելով ֆրանսիական իմպրեսիոնիզմով, 1880 թվական-ից սկսած, Լիբերմանը սկսել է ստեղծագործել բաց տոներով և շտրիխների ավելի ակտիվ տեխնիկայով։ Նրա աշխատանքը նշանավորել է 19-րդ դարի արվեստի անցումը վիլհելմինիստական և Վեյմարյան հանրապետության ժամանակաշրջանների դասական մոդեռնին։ Նկարիչը մեծ դեր է ունեցել այս ձևափոխման մեջ՝ գլխավորելով Բեռլինյան միավորումը։ Սկսած 1920 թվական-ից մինչև 1933 թվական-ի իր հրաժարականը, հետևելով նացիոնալ-սոցիալիզմի ներխուժմանը քաղաքականության մեջ՝ արվեստի ոլորտում, Լիբերմանը ղեկավարել է Պրուսսիայի արվեստների ակադեմիան։ Կյանքի վերջին տարիները Մաքս Լիբերմանը անցկացրել է Բեռլինում։
1866-1868 թվականներին սովորել է Բեռլինում, 1868-1872 թվականներին՝ Վայմարում։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1897), պրեզիդենտ (1920) և պատվավոր պրեզիդենտ (1932)։ Ֆաշրիզմի օրոք հետապնդվել է։ Կրել է Դ. Կուրբեի, Յո. Իսրայելսի, Մ. Մունկաչիի ազդեցությունը, հանդես է եկել որպես գերմանական ռեալիզմի շարունակող։ Վաղ շրջանի գործերում պատկերել է բանվորուհիների, գյուղացիների, արհեստավորների, ձկնորսների («Սագերի փետրումը», 1872, «Վշամանարան», 1887, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բեռլին)։ 1890-ական թվականներից դարձել է գերմանական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Լիբերմանը նաև խոշոր դիմանկարիչ է, գրաֆիկ, արվեստի հարցերին նվիրված գրքերի հեղինակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.