Մաքսիմ Վենգերով
From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմ Վենգերով (օգոստոսի 20, 1974(1974-08-20)[4][5][6], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7]), իսրայելցի ջութակահար։ Ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ ու նոմինացիաներ, այդ թվում՝ 2 «Գրեմի»։
Մաքսիմ Վենգերով | |
---|---|
Մաքսիմ Վենգերով | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | מקסים ונגרוב |
Ի ծնե անուն | Максим Александрович Венгеров |
Ծնվել է | օգոստոսի 20, 1974 (49 տարեկան) Չելյաբինսկ ուրիշ տվյալներով Նովոսիբիրսկ[1], ԽՍՀՄ |
Երկիր | Իսրայել |
Ժանրեր | դասական, կամերային երաժշտության |
Մասնագիտություն | ջութակահար, դիրիժոր, դասախոս |
Գործիքներ | ջութակ, ալտ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Կապված | Զ. Բրոն |
Պարգևներ | |
Կայք | ֆանկայք (անգլ.) |
Հայտնի գործիքներ | |
Maxim Vengerov Վիքիպահեստում |
2007-2011 թթ. ուսումնասիանել է դիրիժորություն։ Այս ասպարեզում իր առաջին դասերը վերցրել է պրոֆեսոր Վահագն Պապյանից։ 2011 թ-ից համերգներով հանդես եկել Բրյուսելում և Լոնդոնում, շվեյցարական Վերբյե փառատոնում, Բեռլինի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի, Թորոնթոյի և Մոնրեալի, Չայկովսկու անվան սիմֆոնիկ և Անգլիական կամերային նվագախմբերի հետ, Պեկինի երաժշտական փառատոնի բացմանը։ Մ. Վենգերովը ղեկավարել է Մարիինյան թատրոնի, Վերբյե փառատոնի, Փարիզի, Թորոնթոյի, Մոնրեալի և Երուսաղեմի, Հայաստանի[8], Բերգենի (Նորվեգիա) սիմֆոնիկ, Մոսկվայի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ», Լոնդոնի Թագավորական և Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Նա եղել է Մենուհին միջազգային ակադեմիայի դեսպանը և հյուր պրոֆեսոր Շվեյցարիայում և 2012 թ.-ի հունվարից ստանձնել է Մենուհին պրոֆեսորի պաշտոնը Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Մ. Վենգերովը պարբերաբար հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ տարբեր մրցույթներում, օրինակ Եհուդի Մենուհինի ջութակի և Դոնատելլա Ֆլիկի դիրիժորության մրցույթները։ Նա նաև Պոզնանի հեղինակավոր Վենյավսկու անվան մրցույթի նախագահն է։ Մ. Վենգերովի մասին նկարահանված են վավերագրական ֆիլմեր, «Նվագելով սրտով» և «Ապրելով երազը»,