![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/RIAN_archive_409024_Soviet_diplomat_Maxim_Litvinov.jpg/640px-RIAN_archive_409024_Soviet_diplomat_Maxim_Litvinov.jpg&w=640&q=50)
Մաքսիմ Լիտվինով
From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմ Մաքսիմովիչ Լիտվինով (ռուս.՝ Максим Максимович Литвинов, իրական անուն՝ Մեյր Հենոխ Վալախ-Ֆինկելշտեյն, կուսակցական ծածկանունները՝ «Պապաշա», «Մաքսիմովիչ», «Ֆելիքս» և այլն, հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), հրեական ծագմամբ ռուս խորհրդային կուսակցական և պետական գործիչ, դիվանագետ։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։ 1900 թվականին՝ ՌՍԴԲԿ Կիևի կոմիտեի անդամ։ 1902 թվականին վտարանդվել է Շվեյցարիա։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից (1903) հետո՝ բոլշևիկ։ Մասնակցել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» թերթի կազմակերպմանը։ 1907 թվականին՝ ՌՍԴԲԿ պատվիրակության քարտուղար 11 Ինտերնացիոնալի Շտուտգարտի կոնֆերանսում։ 1915 թվականին Անտանտի երկրների սոցիալիստների լոնդոնյան կոնֆերանսում ՌՍԴԲԿ ԿԿ-ի հանձնարարությամբ հանդես է եկել համաշխարհային պատերազմը քննադատող հայտարարությամբ։ 1918 թվականից՝ արտգործժողկոմատի կոլեգիայի անդամ, 1921 թվականից՝ արտգործժողկոմի տեղակալ, 1930-1939 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործժողկոմ, 1934-1938 թվականներին՝ ԽՍՀՄ ներկայացուցիչը Ազգերի լիգայում։ 1941-1943 թվականներին՝ արտգործժողկոմի տեղակալ, միաժամանակ Խորհրդային Միության դեսպան ԱՄՆ-ում և դեսպանորդ Կուբայում (1942-1943 թվականներին)։ Մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների Մոսկվայի կոնֆերանսին (1943 թվականի հոկտեմբեր)։ Կուսակցության 3-րդ, 8-րդ, 14-18-րդ համագումարների պատգամավոր, 14-18-րդ համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի անդամ։ Կենտգործկոմի անդամ։ 1-2-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մաքսիմ Լիտվինով | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 17, 1876(1876-07-17)[1][2][3] |
Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանի օր | դեկտեմբերի 31, 1951(1951-12-31)[4][5][1][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Այվի Լիտվինովա |
Զավակներ | Tatiana Litvinov?[6] |
Պարգևներ | |
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։