Մար Աբաս Կատինա
From Wikipedia, the free encyclopedia
Մար Աբաս Կատինա նաև Մար Աբաս Մծուրնացի, Մարաբա Մծուրնացի (ասորերեն՝ Mār Awā Qațțīnā, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), ասորի պատմագիր և փիլիսոփա։ Մար Աբաս Կատինա անվանումը թարգմանաբար նշանակում է՝ «Տեր Աբա Իմաստունն»[1]։ Մովսես Խորենացին և Սեբեոսը իրենց աշխատությունների առաջին մասերը գրելիս մեծապես օգտվել են նրա աշխատությունից։ Սեբեոսը նրան անվանում է «Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի»[2]։ Այս անվանումը ցույց է տալիս, որ նա ծնվել կամ երկար ժամանակ ապրել է Մեծ Հայքի Մծուրն քաղաքում։ Իմացել է նաև հայերեն[3]։ Մար Աբաս Կատինայի մատյանը Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» և Սեբեոսի երկին կցված՝ Անանուն պատմիչի, այսպես կոչված «Նախնական պատմության» ամենակարևոր աղբյուրներից է։ Ըստ Մովսես Խորենացու նա ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Որոշ հետազոտողներ (Ն. Մառ, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան) նրան համարում են 4-րդ դարի հեղինակ, որը գրել է հունարեն։ Մար Աբասը օգտագործել է թե՛ բանավոր և թե՛ գրավոր (հունարեն մի ժամանակագրություն, որը կազմված էր հայոց արքունի դիվանի վավերագրերից) աղբյուրներ, որոնցից քաղել է հայ ժողովրդի պատմության հնագույն շերտերն արտացոլող մի շարք առասպելներ և ասքեր։ Մատյանում տեղ են գտել նաև պարթև Արշակունիների պատմության որոշ դրվագներին և հայ Արշակունիների սկզբնաշրջանին վերաբերվող տեղեկություններ[4]։
Մար Աբաս Կատինա (Մար Աբաս Մծուրնացի, Մարաբա Մծուրնացի) ասորերեն՝ Mār Awā Qațțīnā | |
---|---|
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Մասնագիտություն | պատմաբան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ազդել է | Մովսես Խորենացի, Սեբեոս |