From Wikipedia, the free encyclopedia
Մարքսիզմ, Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հիմնադրած փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ուսմունք[1], որին քաղաքական զանազան կուսակցություններ ու շարժումներ տարբեր մեկնաբանություններ են տվել։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ համարվում է[2], որ Մարքսի տեսության մեջ կարևորագույն նշանակություն ունեն հետևյալ երեք դրույթները.
Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարքսի տեսության կենտրոնական կետը, որ առ այսօր պահպանել է իր արդիականությունը ու հրատապությունը[4][5], այն հիմնադրույթն է, ըստ որի՝ մարդն օտարվել է իր աշխատանքի արդյունքներից և փաստացի դարձել արտադրական գործընթացի մի ինչ-որ պտուտակ՝ կապիտալիստական հասարակության մեջ։ Օտարվածությունը հանդես է գալիս որպես հասարակական հարաբերությունների, մարդուն օտար, խորթ հասարակական կառուցվածքի ձև, կառուցվածք, որ իշխում է նրան, զրկում է ստեղծագործաբար ինքնադրսևորվելու հնարավորությունից և քայքայում, ավերում է նրա ողջ էությունը։ Մարքսը իր «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» գրքում 1844 թվականին օտարվածության հիմնախնդիրը դնում է կապիտալիստական հասարակության՝ իր իրականացրած վերլուծության կենտրոնում։
Դասակարգային պայքարը, պրոլետարիատի դիկտատուրան, դասակարգերի ու պետության վախճանը և կոմունիստական հասարակարգի կառուցումը Մարքսը համարում էր միևնույն շղթայի փոխկապակցված օղակներ, օտարվածության հաղթահարման պատմական գործընթացի հետևողական փուլեր, սեփական էության օտարացումից ձերբազատվելու և մարդու կողմից իր էությունը վերստանալու ձևեր՝ հասարակական հարաբերությունների վերափոխման, թելադրանքի և անհատին ճնշելու ցանկացած ձևից զերծ հասարակության ստեղծման, համակողմանիորեն զարգացած անհատի ձևավորման միջոցով[4]։
Զարգացման ընթացքում մարքսիզմը ունեցել է մտածողության, հասարակական մտքի զանազան ճյուղավորումներ ու դպրոցներ, և ներկայումս չկա եզակի ու որոշակի մարքսիստական տեսություն[6]։ Մարքսիստական տարբեր դպրոցներ շեշտը դնում են դասական մարքսիզմի հայեցակետերի վրա՝ մերժելով կամ նորացնելով մյուս հայեցակետերը, կան և այնպիսիները, որոնք փորձում են համատեղել մարքսիստական ու ոչ մարքսիստական հիմնադրույթները, որն ի վերջո հանգեցնում է հակասական եզրակացությունների[7]։ Սակայն վերջին ժամանաներս նրանց շրջանում շարժում է նկատվում՝ ճանաչելու, որ պատմական մատերիալիզմն ու դիալեկտիկական մատերիալիզմը մնում են մարքսիստական բոլոր փիլիսոփայական դպրոցների հիմնադրույթները[8], որի արդյունքում կարող է համաձայնություն կայանալ տարբեր դպրոցների միջև։
Մարքսիզմը խոր ու ազդու ներգործություն է ունեցել կրթության, գիտությունների, արվեստների վրա, տարածվել այնպիսի բնագավառներում, ինչպես՝ հնագիտությունը, մարդաբանությունը[9],ժուռնալիստիկան[10], քաղաքագիտությունը, թատրոնը, պատմագիտությունը, հասարակագիտությունը, արվեստաբանությունն ու արվեստի պատմությունը, մշակութաբանությունը, տնտեսագիտությունը, բարոյագիտությունը, քրեագիտությունը, աշխարհագրությունը, գրականագիտությունն ու քննադատությունը, գեղագիտությունը, կինոգիտությունը, հոգեբանությունը, փիլիսոփայությունը[11]։
Մարքսիզմ եզրույթը գործածության մեջ է դրել իրեն ավանդական (օրթոդոքս) մարքսիստ համարող Կառլ Կաուցկին՝ Մարքսի օրթոդոքս և ռևիզիոնիստ հետևորդների միջև ծագած բանավեճի ժամանակ[12]։ Կաուցկու ռևիզիոնիստ հակառակորդը՝ Էդուարդ Բեռնշտայնը նույնպես հետագայում անցել է այդ եզրույթի գործածմանը[12]։ Էնգելսը չի ընդդիմացել, որ Մարքսիզմ եզրույթը կիրառեն Մարքսի ու իր տեսակետները բնորոշելու համար[13]։ Նա, սակայն, հայտարարել է, որ եզրույթը չարաշահվում է նրանց կողմից, ովքեր իրենց համարում են Մարքսի իսկական հետևորդներ՝ հակադրվելով ուրիշների, որոնց բնորոշել են իբրև լասսալականների կամ մեկ այլ կերպ[13]։ 1882 թվականին Էնգելսը հայտարարել է, որ Մարքսը ժամանակին քննադատել է ինքն իրեն մարքսիստ հռչակած Պոլ Լաֆարգին, ասելով, որ եթե վերջինիս տեսակետները մարքսիստական են համարվում, ապա մի բան հստակ է, որ այդ դեպքում ինքը՝ Մարքսը մարքսիստ չէ[13]։
Ուսումնասիրողները Մարքսի ստեղծագործական կյանքում առանձնացնում են երկու փուլ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.