From Wikipedia, the free encyclopedia
Մարտ Կրուտիի մոտ, (ուկրաիներեն՝ Бій під Кру́тами), զինված ընդհարում 1918 թվականի հունվարի 29-ին Կիևից հյուսիս-արևելք, 130 կմ հեռու գտնվող Կրուտի գյուղի մոտ գտնվող երկաթուղային կայարանում Մ․ Ա Մուրավյովի ղեկավարության տակ գտնվող Կարմիր բանակի ջոկատների և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության զինված միավորումների միջև։ Չնայած, որ այս մարտը մեծ ազդեցություն չի թողել հետագա պատերազմական գործողությունների վրա, բայց հետագայում առասպելական երանգներ է ընդունել և գերարժեքավորվել, որպես ուկրաինական երիտասարդության պայքար հանուն ազատության և անկախության[3]։
Թվական | հունվարի 29 1918 р. |
---|---|
Մասն է | Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում |
Վայր | Կրուտի, Ուկրաինա |
Հակառակորդներ | |
Մոսկվայի Տվերյան կարմիրբանակայիններ | յունկերների և ուսանողներ |
Հրամանատարներ | |
Ավերկի Գոնչարենկո | Միխայլո Մուրավյով |
Կողմերի ուժեր | |
մոտ 300[1] | մոտ 4000[2] |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
1918 թվականի հունվարի 29-ին կայացած մարտի վավերական պատմական նկարագիր չկա։ Կողմերի վարկածները հակասական են։ Ըստ պատմաբան Բալերի Սոլդատենկոյի հունվարի 29-ի առավոտյան բալթյան նավաստիների ըստ գործողության մասնակից Ս․ Ա․ Մոիսեևի մարտին մասնակցում էին ոչ թե բալթյան նավաստիները, այլ Մոսկվայի Տվերյան կարմիրբանակայինները մի խումբ Ռեմնևի հրամանատարությամբ (ըստ որոշ տվյալների մոտ 2000 հոգի) հանկարծակի ընկնում են մեկ կամ երկու հրանոթի հրետակոծության օժանդակությամբ յունկերների և ուսանողների հրաձգության տակ։ Հրետակոծությունը հանգեցրեց հարձակվողների մեծ կորուստների։ Որոշ ժամանակ անց պաշտպանվողները ետ են նահանջել, բայց հարձակման առաջընթացին խանգարել է այն, որ պաշտպանները քանդել էին երկաթգծի մի հատվածը։
Սկսող բուքի պատճառով նահանջողները մոլորվել էին (ըստ այլ տեղեկության դա հետախուզական ջոկատ է եղել, որը վերադարձել է, երբ արդեն ուկրաինացիները նահանջել էին, և թոել դիրքերը) գերեվարվել է և գնդակահարվել։ Պատմաբան Սոլդատենկոն հիշատակել է ութ վիրավորների մասին, որոնց գերի են վերցրել Կրուտիի կայարանում և ուղարկել Խարկով բուժվելու, որտեղից էլ նրանք փախել են[4]։
Ըստ ռազմական պատմաբան Յարոսլավ Տինչենկոյի Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության կողմից մարտնչում էին 420 հոգի՝ Ուկրաինական 1-ին ռազմական դպրոցի 250 սպա և յունկեր, 118 ուսանող 1-ին ուսանողական օժանդակ խմբավորումից (ուկրաիներեն՝ Помічний студентський курінь), մոտ 50 ազատ կոզակներ, սպաներ և կամավորներ։ Մարտի ընթացքում մի քանի հոգի է զոհվել, մնացածները վերցնելով զոհվածների դիակները նահանջողների հետ էշելոնով մեկնել են Կիև, և միայն ուսզմողների մեկ դասակ՝ 34 հոգի, իր անփութության պատճառով գերի է ընկել մարտից հետո։ Նրանցից վեցը վիրավոր են եղել՝ նրանց ուղարկել են Խարկով, հետո ազատ են արձակել։ Մնացած 27-ը և կայարանում գերեվարված երկու սպա գնդակահարվել են։ Դիակների վիճակից ապացուցվել է, որ նրանց տանջել են[5]։
Ինչ վերաբերվում է կողմերի կորուստներին, ապա դա գնահատվում է տարբեր ձևով։ Դմիտրի Դորոշենկոն ներկայացրել է 11 զոհված ուսանողների անվանական ցանկ, թեև ասում է, որ նրանց մի մասը զոհվել է ավելի շուտ։ 27 գերեվարվածները, ըստ Յարոսլավ Տինչենկոյի, գնդակահարվել են 300 կարմիրբանակայինների վրեժն առնելու համար։ 1958 թվականին «Շլյախ մոլոդի» (ուկրաիներեն՝ Шлях молоді)(Մյունխեն և Նյու Յորք) հրատարակչությունը թողարկել է Ս․ Զբարաժսկու 40-ամյա ուսումնասիրությունը՝ «Կրուտի, 40-ամյակին մեծ մարտի հունվարի 29, 1918 - հունվարի 29, 1958» (ուկրաիներեն՝ «Крути. У 40-річчя великого чину 29 січня 1918 - 29 січня 1958»)։ Այնտեղ անվանական նշված են 18 մարդ, որոնք թաղված են Կիևի Ասկոլդի գերեզմանում, թեև հայտնի է, որ Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության նահանջող զորքերը Կիև էին բերել 27 հոգու դիակ։
Հարձակվող կողմի զոհերի մասին հաստատված վավերական փաստաթղթեր չկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.