From Wikipedia, the free encyclopedia
Մարտնչող Լեհաստանի ճամբար (լեհերեն՝ Obóz Polski Walczącej, OPW), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհական Դիմադրության շարժման բաղկացուցիչ մասը կազմած համեմատաբար ոչ մեծ շարժում՝ ուղղված գերմանական զավթիչների դեմ։ Գործել է 1942-ից մինչև 1944 թվականը։ Ղեկավար կենտրոնը գտնվել է Վարշավայում[1]։ Անդամների մեծ մասը պատկանել է Sanacja շարժման մասը հանդիսացած Obóz Zjednoczenia Narodowego (Ազգային միասնության ճամբար կամ Ozon)կուսակցությանը։ Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման գլխավոր կազմակերպիչներից էին մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլին և Յուլիան Պիասեցկին[2][3] (վերջինս դարձել է շարժման առաջնորդը)։ 1943 թվականին շարժումը ընդգրկվել է Armia Krajowa-ի (Հայրենի բանակի) կազմի մեջ, 1944-ին միաձուլվել Konwent Organizacji Niepodległościowych-ին (Անկախության կազմակերպությունների խորհուրդ), որը 1945 թվականի հունվարին լուծարվել է[4]։
Մարտնչող Լեհաստանի ճամբար | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Երկիր | Լեհաստան |
Ստեղծվեց | 1942 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | 1945 |
Մարտնչող Լեհաստանի ճամբար շարժման գլխավոր տպագիր օրգաններն էին «Państwo Polskie» («Լեհական պետություն»), «Polska» և «Przegld Polityczny» թերթերը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.