իսպանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Ռիվաս (գալ.՝ Martiño Rivas, հունվարի 10, 1985, Vimianzo, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի, գալիսիացի դերասան։
Մարտին Ռիվաս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Vimianzo, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա |
Կրթություն | Սանտյագո դե Կոմպոստելա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Manuel Rivas? |
Լրագրող և գրականագետ Մանուել Ռիվասի որդին է։
Մարտին Ռիվասը ծնվել է 1985 թվականի հունվարի 10-ին Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Կորունյա քաղաքում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է, երբ 13 տարեկանում խաղաց «Mareas vivas» (1998 թվական) հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2006 թվականին խաղացել է «SMS» և «Maridos e mulleres» հեռուստասերիալներում։ 2007 թվականից խաղացել է իսպանական «Սև ավազան» միստիկ հեռուստասերիալում՝ Մարկոս Նովոա Պասոսի դերը ստանձնելով[1]։
2008 թվականին հեռուստաէկրաններ բարձրացավ «Կույր արևածաղիկներ» ֆիլմը, որտեղ Մարտինը մարմնավորում էր Լալոյին, որի համար առաջադրվեց «Գոյա» մրցանակի՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»[2]։
ԿԻնո և հեռուտատեսություն | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
2012-2013 | Ալբայի պարգևը | El don de Alba | Պաբլո Էսկուդերո |
2008 | Կույր արևածաղիկներ | Los girasoles ciegos | Լալո |
2007-2010 | Սև ավազան | El Internado | Մարկես Նովոա Պասոս |
2006 | Երազել առանց վախի | SMS | Մոիսես |
2005 | Ամուսիններ և կանայք | Maridos e mulleres | Դավիդ |
1998-1999 | Մակընթացություններ | Mareas vivas | Դանի |
Գոյա կինոմրցանակ | |||
---|---|---|---|
Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
2008 | Լավագույն դեբյուտ | Կույր արևածաղիկներ | Առաջադրում |
Վիեյրա դի Պլատա մրցանակաբաշխություն | |||
---|---|---|---|
Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
2008 | Լավագույն դեբյուտ | Սև ծովախորշը | Հաղթանակ |
EP3 մրցանակ | |||
---|---|---|---|
Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
2008 | Լավագույն դեբյուտ | Կույր արևածաղիկներ | Հաղթող |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.