From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Հայդեգեր (գերմ.՝ Martin Heidegger, սեպտեմբերի 26, 1889[1][2][3][…], Մեսկիրխ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 26, 1976[5][1][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի փիլիսոփա, գերմանական էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկը[13]։
Մարտին Հայդեգերը սովորել է Հայնրիխ Ռիկերտի մոտ։ Եղել է Էդմունդ Հուսերլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր։ Նացիստների հետ համագործակցելու համար 1945 թվականին հեռացվել է աշխատանքից[14]։
Հայդեգերի աշխարհայացքը ձևավորվել է Հուսերլի և Մաքս Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ։ Հայդեգերի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է։ Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը։ Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում։ Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հայդեգերն առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», <մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը։ Հայդեգերի փիլիսոփայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանավորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.