From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Լուիս Էմիս (անգլ.՝ Martin Louis Amis, օգոստոսի 25, 1949[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 19, 2023[5][6], Lake Worth Beach, Ֆլորիդա, ԱՄՆ[7][8]), անգլիացի արձակագիր, քննադատ։
Ծնվել է գրող Քինգսլի Էմիսի ընտանիքում, եղել է երեք երեխաներից միջնեկը. մեծ եղբոր անունը Ֆիլիպ էր, իսկ փոքր քրոջ անունը՝ Սալի։ Նրա ծնողները՝ Հիլը և Քինգսլին, բաժանվել են, երբ նա ընդամենը տասներկու տարեկան էր։ Ծնողների բաժանումից հետո երեխաները մոր հետ ապրել են Իսպանիայի Մայորկա քաղաքում։ Հայրը հետագայում ամուսնացել է անգլիացի հայտնի կին գրող Էլիզաբեթ Ջեյն Հովարդի հետ։ Էմիս ընտանիքի ծանոթների վկայությամբ հենց նա է ոգեշնչել իր խորթ որդուն՝ Մարտինին, շատ լուրջ զբաղվել գրականությամբ[15]։
Էմիսը ավարտել է Էքսետեր քոլեջը Օքսֆորդում, որից հետո աշխատել է «Times Literary Supplement» գրական-քննադատական ամսագրում։ 27 տարեկանում եղել է «New Statesman» ամսագրի գրական խմբագիրը։ Էմիսը պարբերաբար և հաջողությամբ համագործակցել է հեղինակավոր գրական ամսագրերի հետ՝ «Sunday Telegraph», «Independent», «London Review of Books», «New York Times Book Review», «Atlantic», «Esquire и New Yorker»:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.