ամերիկացի գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Լյուիս Փեռլ (անգլ.՝ Martin Lewis Perl; հունիսի 24, 1927[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 30, 2014[4][1][3], Պալո Ալտո, ԱՄՆ[5][6][14]), ամերիկացի ֆիզիկոս, պրոֆեսոր, հասարակական գործիչ, մի շարք տարրական մասնիկների հայտնագործման համար (այդ թվում՝ քվարկների) Վոլֆի մրցանակակիր (1982), ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (1995 թվականին ստացել է մրցանակի կեսը «Տաու-լեպտոնի բացման համար», մրցանակի երկրորդ կեսը ստացել է Ֆրեդերիկ Ռեյնեսը «նեյտրինոների փորձարարական հայտնաբերման համար»)։
Մարտին Լյուիս Փեռլ անգլ.՝ Martin Lewis Perl | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1927[1][2][3] Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2014[4][1][3] (87 տարեկան) Պալո Ալտո, ԱՄՆ[5][6] բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7] |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Միացյալ Նահանգների առևտրական ծովային ակադեմիա և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Իզիդոր Այզեկ Ռաբի |
Եղել է գիտական ղեկավար | Սեմյուել Թինգ[8], Kwan-Wu Lai?[9], Michael Kreisler?[9], Petros Afentoulis Rapidis?[9] և George Fleming? |
Պարգևներ | |
Martin Lewis Perl Վիքիպահեստում |
Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1981)[15]։
Ծնվել է Նյու Յորքում՝ հրեա ներգաղթյալներ Օսկար Փեռլի և Ֆայա Ռոզենթալի ընտանիքում, որոնք գաղթել էին Բելառուսի Բրեստի մարզի Պրուժանա քաղաքից, որն այժմ հայտնի է այլ անվամբ[16]։ Օսկար Փերլը մեծացել է Մանհեթենի Իսթ Սայդում, Ֆայա Ռոզենթալը՝ Բրուքլինի Բրաունսվիլում։ Բացի Մարտինից, Օսկարի և Ֆաիի ընտանիքում ևս մեկ երեխա է ծնվել՝ Լիլյա Փերլը[17]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ծովային հետևակի զորքերում (1944-1945)։ 1948 թվականին ավարտել է Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-քիմիկոսի մասնագիտություն։ 1948-1950 թվականներին աշխատել է Ջեներալ էլեկտրիկ ընկերությունում՝ էլեկտրավակուումային սարքերի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումում։
Հետաքրքրվելով ատոմային ֆիզիկայով՝ ընդունվել է Նյու Յորքի Յունիոն քոլեջ՝ ֆիզիկայի դասընթացների, ապա Կոլումբիայի համալսարան, որտեղ ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Իզիդոր Այզեկ Ռաբիի ղեկավարությամբ զբաղվել է միջուկային մագնիսական ռեզոնանսի բնագավառում գիտական աշխատանքով։ 1955 թվականին նա փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալու համար պաշտպանել է մի ատենախոսություն, որը նվիրված էր նատրիումի միջուկային քառափուլ պահի չափմանը ՅԱՄՐ-սպեկտրոսկոպիայի մեթոդով։
Պաշտպանությունից հետո Փերլը անցել է տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի և ընդունվել Միչիգանի համալսարան, որտեղ բշտիկային խցիկների օգնությամբ հետազոտել է նուկլոնների պիոնների ցրումը։ Միչիգանում աշխատանքի ժամանակ Փերլը եղել է Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Սեմյուել Թինգի գիտական ղեկավարը, որը 1962 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել։
1963 թվականին Մարտին Փերլը հրավիրվել է աշխատելու Սթենֆորդում կառուցվող գծային արագացուցիչի վրա։ Այստեղ նա և իր գործընկերները նախագծել ու կառուցել են սարքավորումներ՝ իրենց գիտական հիպոթեզները հաստատելու համար։ 1970-ական թվականների ընթացքում այստեղ մեծ քանակությամբ փորձարկումներ են արվել, որոնք թույլ են տվել մի շարք կարևոր հայտնագործություններ անել։ 1970-ական թվականների կեսերին Մարտին Փերլի ղեկավարությամբ կոլլաբորացիան բացել է Տաու-լեպտոնի տարրական մասնիկը։
Տարրական մասնիկների երրորդ սերնդի (տաու, տաու-նեյտրինո, վերին և ստորին քվարկա) հայտնաբերման համար Փերլը ֆիզիկայի բնագավառում արժանացել է Վոլֆի մրցանակի (1982): Հետագայում Փերլը ֆիզիկոս Ֆրեդերիկ Ռայնեսի հետ կիսել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը (1995)։ Գիտնականն աշխատել է նաև օպտիկայի և էլեկտրոնիկայի կիրառման վրա, զբաղվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով և եղել է միջուկային զենքի դեմ պայքարողներից մեկը։
Փերլը մինչև կյանքի վերջը ակտիվորեն աշխատել է ֆիզիկայի ոլորտում։ Այսպես, 2011 թվականին նա փորձերի նոր տեսակ է առաջարկել մութ էներգիայի լաբորատոր հետազոտության համար՝ օգտագործելով ցեզիումի ազատ ընկնող ատոմների ճառագայթ և ատոմային ինտերֆերոմետր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.