From Wikipedia, the free encyclopedia
Մարտինի սլովակյան ազգային թանգարան, Սլովակիայի ազգային թանգարանի ազգագրական ուղղությամբ մասնաճյուղը։ Գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքում[1]։
Մարտինի սլովակյան ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Մարտին |
Վայր | Մարտին |
Մասն է | Q111784433? |
Հիմնադրվել է | 1893 |
Մարտինի սլովակյան ազգային թանգարանը Սլովակիայի ազգային թանգարանի ամենահին և ամենամեծ աշխատավայրն է։ Թվագրվում է 19-րդ դարավերջին և կապված է Սլովակիայի թանգարանագիտական հասարակության (1893) հիմնադրման հետ[2]։ Թանգարանի հավաքածուի ստեղծման հիմքը, զարգացումը, գործունեությունն ու հավաքագրումը կապված են նրա հիմնադրի՝ Անդրեյ Կմետի և Սլովակիայի պատմության մեջ այլ կարևոր անձանց աշխատանքի հետ։ Հիմնադրման օրվանից թանգարանը ձեռք է բերել ազգային-աշխարհագրական և պատմական բնույթի (ազգագրություն, հնագիտություն, պատմություն, դրամագիտություն, արվեստի պատմություն, արվեստ և քանդակագործություն, արխիվ և գրադարան) հավաքածուներ Սլովակիայի ամբողջ տարածքից, ինչպես նաև արտերկրից։ 1961 թվականին այն միավորվել է Բրատիսլավայում գտնվող Սլովակիայի թանգարանի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.