Մարտակումբ (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Մարտակումբ» (անգլ.՝ Fight Club), ամերիկացի գրող Չակ Պալանիկի վեպն է, որ լույս է տեսել 1996 թվականին ԱՄՆ-ում «W. W. Norton & Company» հրատարակչության կողմից։ Սյուժեի հիմքում ընկած է հերոսը, որը տառապում է անքնությամբ։ Բացի սրանից նրա հիվանդության պատճառներից մեկը նրա դժգոհությունն է, թե ինչպես է հասկացվում տղամարդկություն բառը ամերիկյան մշակույթում։ Հետևելով իր բժշկի խորհրդին, նա սկսում է հաճախել տարբեր հիվանդություններից տառապող հիվանդների աջակցման խմբակ, որից հետո անքնությունը նահանջում է։ Սակայն որոշ ժամանակ անց այս մեթոդը դադարում է գործել։ Այս ամենը հաղթահարելու ընթացքում հերոսը հանդիպում է Թայլեր Դուրդեն անունով մի խարհրդավոր անձնավորության և ստեղծում է գաղտնի մարտական ակումբ որպես հոգեթերապիայի արմատական ձև։ Դևիդ Ֆինչերը 1999 թվականին նկարահանել է համանուն ֆիլմ, որի գլխավոր դերերում խաղացել են Բրեդ Փիթը և Էդվարդ Նորթոնը։ Չնայած նրան, որ ֆիլմի բյուջեն չարդարացրեց սպասելիքները, այն ձեռք է բերել պաշտամունքային կարգավիճակ։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել ինչպես կինոքննադատների, այնպես էլ սովորական հանդիսականի կողմից։ Հենց սովորական հանդիսականի կողմից էլ բարձրացվեց Պալանիկի համբավը։ Նրանք ամրացրին նրա դիրքերը գրականության ասպարեզում, թույլ տվեցին գրել նոր ստեղծագործություններ, հանդես գալ պրոմոտուրերով։
Ուշադրություն։ Այս էջը կամ բաժինը այլ լեզվով հոդվածի վատ թարգմանություն է։ Դուք կարող եք բարելավել թարգմանությունը։ Օրիգինալ տեքստը կարող եք գտնել ձախ կողմի «այլ լեզուներով» ենթաբաժնում։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտական ակումբ (այլ կիրառումներ)
Մարտակումբ անգլ.՝ Fight Club | |
---|---|
Հեղինակ | Չակ Պալանիկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տրանսգրեսիվ գրականություն և սև հումոր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Թայլեր Դուրդեն և The Narrator? |
Հաջորդ | Մարտական ակումբ 2 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | W. W. Norton & Company |
Հրատարակման տարեթիվ | 1996 |
OCLC | 33440073 |
Պարգև(ներ) |