Մարտակերտի և Մարտունու հարձակումները տեղի ունեցան 1992 թվականի ամառվա վերջ մինչ աշնան սկիզբ Առաջին Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում։ Հունիսի 27-ին ադրբեջանական բանակը հարձակում գործեց Ճարտար գյուղի ուղղությամբ։ Այնտեղ գտնվող հրամանատար Մոնթե Մելքոնյանի մարտիկները խրամատներ էին փորել, որպեսզի կասեցնեն ադրբեջանական բանակի առաջխաղացումը։ Հակատանկային ականների կիրառումը ոչնչացրեց ադրբեջանցիների ծանր տեխնիկան և արցախյան բանակին թույլ տվեց դիմադրել հարձակմանը։ Հաջորդ օրվանից ադրբեջանցիների կողմից ձեռնարկվեց ևս մի քանի հարձակում։ Բոլորն էլ կասեցվեցին և հայկական կողմի հաղթանակները վերագրվեցին Մոնթե Մելքոնյանի կազմակերպվածության և հրամանատարական ղեկավարությանը[1]։

Արագ փաստեր Մարտակերտի և Մարտունու հարձակումներ, Թվական ...
Մարտակերտի և Մարտունու հարձակումներ
Thumb Thumb
Թվականամառ - աշուն 1992
Մասն էԱրցախյան ազատամարտ
ՎայրՄարտակերտի շրջան և Մարտունու շրջան, Արցախ
ԱրդյունքՀայկական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
{{{2}}} Արցախի Հանրապետություն {{{2}}} Ադրբեջան
Հրամանատարներ
Մոնթե Մելքոնյան?
Կողմերի ուժեր
??, կործանիչներ, ռազմական մեքենաներ
Ռազմական կորուստներ
Հարյուրից ավելՀայկական կորուստներից ավելին, 20 կործանչ
Ընդհանուր կորուստներ
Փակել

ԵԱՀԿ խմբի միջնորդություն

1992 թվականի օգոստոսի վերջին, Հռոմում ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված բանակցությունների դադարեցումից հետո, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն վերականգնվեցին՝ երկու երկրները համաձայնության եկան Ալմաթիում և զինադադար ստորագրվեց․ ըստ Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի, սեպտեմբերի 1-ից սկսվելու էր Արցախում գտնվող միջազգային դիտորդների կողմից զինադադարի դիտարկումը։

Զինադադարը, ինչպես և մինչ այդ կազմակերպված այլ զինադադարները, խախտվեց մի քանի օրվա ընթացքում, քանի որ կոնֆլիտկի երեք կողմերը կրկին ներքաշվեցին հակամարտության։ Ադրբեջանը մի քանի հաղթանակի հասավ հայկական ուժերի դեմ պայքարելով ինտենսիվ մարտերում, և սեպտեմբերի 7-ին, ըստ հաշվարկների, տիրապետում էր Արցախի 25%-ին՝ Մարդակերտի հյուսիսային շրջանը ներառյալ։ Սեպտեմբերի 23-ին ադրբեջանցիները սկսեցին նոր հարձակում տարբեր ուղղություններից։ Նրանց նպատակն էր փակել Բերձորի մարդասիրական միջանցքը մի հարձակման արդյունքում, որը հարյուրավոր հայ և ադրբեջանցի զինվորների կյանք խլեց[2]։

Հայկական ուժերը հոկտեմբերի 2-ին գրավում են շրջակայքում ադրբեջանական տիրապետության տակ գտնվող գյուղերը։ Հայկական գրոհը ավարտվեց Կուրապատկինո գյուղակում գտնվող ադրբեջանցիների շտաբի գրավմամբ, այսպիսով վերջ տալովՄարտունու հրետակոծությանը։ Հայկական բանակի մի մասը վերապատրաստվում է անցնում ռուսական բանակի հետ միասին և այդ ընթացքում հայկական բանակը խոցում է մոտ 20 ադրբեջանական կործանիչ «Ստրելա-4» և «Ստրելա-10 » ցամաք-օդ հակաօդային պաշպանիչների կիռարման շնորհիվ[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.