Մարտական խաչ թրով (նորվ.՝ Krigskorset med sverd), քաջության համար շնորհվող Նորվեգիայի բարձրագույն պարգևը։ Այն տրամադրվում է բացառիկ խիզախության կամ էլ ռազմական գործողության ժամանակ բացառիկ ղեկավարման համար։ Կրկնակի և բազմակի շնորհելու դեպքում Մարտական խաչի ժապավենին լրացուցիչ թրեր են ամրացվում (սկզբնական շրջանում կրկնակի շնորհման դեպքում ժապավենին բրոնզաձույլ աստղիկ էին ամրացնում)։ Մարտական խաչի գոյության ընթացքում կրկնակի պարգևատրվել են տասը անձինք և մեկ անձ պարգևատրվել է երիցս։ Միակ մարդը, ով Մարտական խաչի է արժանացել երեք թրերով (առավել ճիշտ է հնչում «Մարտական խաչ թրով՝ երկու թրերով»), համարվում է Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից Գուննար Սյոնսթեբյուն։ «Մարտական խաչ թրով» մեդալը կարող է շնորհվել ինչպես նորվեգացիներին, այնպես էլ արտասահմանցիներին։
Արագ փաստեր Մարտական խաչ թրով, Երկիր ...
Փակել