Մարշա Փի Ջոնսոն
From Wikipedia, the free encyclopedia
Մարշա Փի Ջոնսոն (օգոստոսի 24, 1945(1945-08-24)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հուլիսի 6, 1992(1992-07-06)[3][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տրանսգենդեր կին, սեքս-աշխատող և ԼԳԲՏ շարժման ակտիվիստ։ Նա Նյու Յորքի նույնասեռական անձանց շրջանում և արվեստի ասպարեզում հայտնի դեմք էր 1960-ական թվականներից և 1969 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Սթոունուոլի ցույցերին։ Իր կյանքի վերջին տարիներին նա ներգրավված էր Act Up շահագրգիռ միության հետ ՁԻԱՀ -ի մասին իրազեկվածության բարձրացման գործում։