From Wikipedia, the free encyclopedia
Մարկ 42 127 մմ-անոց հրետանային համակարգ (անգլ.՝ 5"/54 caliber Mark 42 gun), ամերիկյան նավային ունիվերսալ ավտոմատ հրետանային համակարգ։ Եղել է ԱՄՆ և այլ երկրների ռազմածովային ուժերի սպառազինության կազմում։ Զենքի մշակումն սկսվել է 1950-ական թվականներին` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 127 մմ-անոց 38 զենքի փոխարինող։
Մարկ 42 127 մմ-անոց հրետանային համակարգ | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | rifled breech loader? և Ծովային հրետանի |
Երկիր | ԱՄՆ |
Ծառայության ընդունման տարի | 1953 |
Պատերազմներ | Վիետնամի պատերազմ |
Համակարգի կառավարումն իրականացվում է Mk68-ի կողմից կամ` ձեռքով[1]։ Համակարգի զանգվածը 60.4 տոննա է, ներառյալ երկու թմբուկները` կրակելու պատրաստ 40 արկերով։ Արկի զանգվածը 31.75 կգ է, առաջնային արագությունը` 808 մ/վ[2]։ Կրակոցի առավելագույն տեմպը կազմում է րոպեում 40 կրակոց[3]։ Պահեստատուփի տարողունակությունը 599 արկ է[2]։ Ի սկզբանե համակարգը նախատեսված է եղել երկու նշանառուների համար, որոնք ձեռքով նշան կբռնեին վերջրային և օդային թիրախների ուղղությամբ, սակայն ինքնաթիռների արագության ավելացման հետ ձեռքով նշանառությունն օդային թիրախների հանդեպ կորցրել է իր գործնական իմաստը։
1971 թվականից սկսած` ԱՄՆ ռազմածովային ուժերում Mk42 համակարգը փոխարինվում է ավելի թեթև (22.1 տոննա) Mk 45 համակարգով[4], որն ապահովում է ավելի պարզեցված տեխնիկական սպասարակում և ունի ավելի բարձր հուսալիություն[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.