Մարկե
From Wikipedia, the free encyclopedia
Մարկե (Marche), վարչական մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հյուսիս-արևելքում։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մարկե | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Ներքին բաժանում | Անկոնա, Ասկոլի Պիչենո, Ֆերմո, Մաչերատա և Պեզարո է Ուրբինո | ||||
Մակերես | 9694 կմ² | ||||
ԲԾՄ | 343 մետր | ||||
Բնակչություն | 1 522 608 մարդ (2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Պաշտոնական կայք | regione.marche.it | ||||
| |||||
Փակել
Ընդգրկում է Անկոնա, Պեզարո և Ուրբինո, Ասկոլի Պիչենո, Մաչերատա գավառները։ Տարածությունը 9, 7 հազար կմ² է, բնակչությունը 1358, 4 հազար մարդ (1980)։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Անկոնա։
Ռելիեֆը լեռնա-բլրային է։ Ծովամերձ նեղ շերտը կտրտված է Տրոնտոյի, Մետաուրոյի և Պոտենցայի գետահովիտներով։ Ագրարային մարզ է։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, ձկնորսությամբ։ Կան նավթավերամշակման, նավաշինական, քիմիական, թղթի, ցեմենտի, ծխախոտի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։