From Wikipedia, the free encyclopedia
Մարի Աջամի (արաբ․՝ ماري عجمي, 1888, Դամասկոս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1965[1], Դամասկոս, Սիրիա), քրիստոնյա, արաբալեզու կին գրող, ֆեմինիստ։
Մարի Աջամի արաբ․՝ ماري عجمي | |
---|---|
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Դամասկոս, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1965[1] |
Վախճանի վայր | Դամասկոս, Սիրիա |
Գերեզման | Bab Sharqi cemetery |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր, լրագրող, գրող և journal editor |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Mary Ajami Վիքիպահեստում |
Մարի Աջամին իր վաղ և որպես անհատ ձևավորման տարիները անց է կացրել Դամասկոսում, որտեղ նա ստացել է կրթություն իռլանդական և ռուսական միսիոներական դպրոցներում։ 1906 թվականից բուժքույրություն է սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանի ինտերնատում[2]։ Վախենալով հետապնդումներից նա գրել է հաճախ որպես գրական կեղծանուն օգտագործելով մոր անունը՝ Լայլա (արաբ․՝ ليلى)։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել է լրագրությամբ, հիմնել է Դամասկոսի կանանց գրական ակումբը։ 1910 թվականին հիմնել է գրական, կանանց համար նախատեսված Ալ-Արուս (թարգմանաբար՝ հարսնացու) լրագիրը, որը գոյատևել է տասնմեկ տարի։
Աջամիի բարեհաջող գրական գործունեությանը հակադրվել է անձնական դժբախտ կյանքը։ Ողջ կյանքում փափագել է սովորել արտասահմանում, բայց հոր մահվան և պատերազմի պատճառով չի կարողացել իրագործել իր երազանքը[3]։ Տ․ Ջոզեֆը գրում է, որ Մարի Աջամիի հաջողությունները պետք է գնահատվեն այն հսկայական խոչընդոտների ֆոնին, նա միշտ պայքարել է իր ամսագիրը պահելու համար, չնայած որ հայրը համոզում էր թողնել այդ գործը[4]։ Մարի Աջամին ամուսնացած չի եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.