Մարիներ-6 և 7
From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ 6 և Մարիներ 7 (անգլ.՝ Mariner 6 and 7), զույգ ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայաններ, որոնք նախատեսված էին Մարսի մոտով անցում կատարելու համար։ Սա առաջին զույգ սարքերի միաժամանակ կատարվող առաքելությունն էր։ Դրանք ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի վեցերորդ և յոթերորդ կայաններն էին։ Կայանները նախագծվել և կառուցվել էին Ռեյնջեր կայանների հիման վրա, Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
Այլ нանվանումներ | Մարիներ 6 (Mariner 6) |
COSPAR ID | 1969-014A[1] |
Գործարկման ամսաթիվ | 1969 փետրվարի 25, 01:29:02 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1970 դեկտեմբերի 23 |
Զանգված | 381 կգ[2] |
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
Այլ нանվանումներ | Մարիներ 7 (Mariner 7) |
COSPAR ID | 1969-030A[3] |
Գործարկման ամսաթիվ | 1969 մարտի 27, 22:22:01 UTC[3] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1970 դեկտեմբերի 28 |
Զանգված | 381 կգ[4] |
Կայանները արձակվեցին Քանավերալ հրվանդանի տիեզերակայանի իրար մոտ գտնվող երկու արձակման հարթակներից՝ 36Ա[3] և 36Բ[5]։ Կայանները կատարեցին անցում Մարսի հասարակածի և հարավային բևեռային շրջանների վրայով, վերլուծելով մթնոլորտն ու մակերեսը և ձայնագրելով ու փոխանցելով հարյուրավոր նկարներ։ Առաքելության նպատակն էր ուսումնասիրել Մարսի մակերեսը և մթնոլորտը մոտ թռիչքների ժամանակ, որպեսզի հիմք ստեղծվի ապագա հետազոտությունների համար։ Մարիներ 6-ը նաև նպատակ ուներ տրամադրել փորձ և տվյալներ, որոնք օգտակար կլինեն ծրագրավորելու Մարիներ 7-ի անցումը հինգ օր անց։