Մարիներ-5
From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ 5 (անգլ.՝ Mariner 5, կամ Mariner Venus 1967), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի մոտով անցում կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի հինգերորդ կայանն էր։ Մարիներ 5 կայանը նախագծվել էր Ռեյնջեր կայանների հիման վրա, Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Այն իրականում կառուցվել էր որպես Մարիներ 4-ի կրկնօրինակ, սակայն Մարիներ 4 առաքելության հաջողությունից որոշվեց այն օգտագործել Վեներա թռչող առաքելության համար, որը տեղի պետք է ունենար 1967 թվականին Վեներայի մեկնարկի պատուհանի ընթացքում։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
Այլ нանվանումներ | Mariner Venus 1967 |
COSPAR ID | 1967-060A[1] |
NSSDCA ID | 1967-060A |
SCN | 02845 |
Գործարկման ամսաթիվ | 1967 հունիսի 14, 06:01:00 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս-Աջենա |
Աշխատանքի ավարտ | 1968 նոյեմբերի 5 |
Զանգված | 244,9 կգ[2] |
Կայանը իրականացրել է մի շարք հետազոտություննր՝ Վեներայի մթնոլորտը ռադիոօսկուլտացիայի միջոցով հետազոտում, ջրածնի Լայման-ալֆա (կոշտ ուլտրամանուշակագույն) սպեկտրը չափում և մոլորակի շրջակայքում արեգակնային մասնիկների նմուշառում։ Առաքելությաննպատակներից էին նաև Վեներայի մագնիսական դաշտի չափումը, լիցքավորված մասնիկների ուսումնասիրությունները, ինչպես նաև մոլորակի մթնոլորտի ուլտրամանուշակագույն ճառագայթման չափումը։