From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ 1 (անգլ.՝ Mariner 1), ամերիկյան Ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի մոտով անցում կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի առաջին սարքն էր։ ԱՄԿ-ն նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Մարիներ 1 կայանի վրա տեղակայված սարքավորումներով նախատեսվում էր չափել Վեներայի ջերմաստիճանը, մագնիսական դաշտը և մոլորակի շրջակայքում առկա լիցքավորված մասնիկները։
Մարիներ 1 | |
Ընդհանուր տեղեկություններ | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Կազմակերպություն | ՆԱՍԱ / ՌՇԼ |
Խնդիրներ | Վեներայի հետազոտություններ |
Կարգավիճակ | վթարված |
Տիեզերանավի թռիչքային տվյալները | |
Կրող հրթիռ | Ատլաս-Աջենա |
Մեկնարկային հրապարակ | Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայան |
Արձակում | 1962 թ․ հուլիսի 22 |
Լուսանկար | |
Մարիներ 1 ԱՄԿ |
Մարիներ 1-ը արձակվել է 1962 թվականի հուլիսի 22-ին Ատլաս-Աջենա կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Արձակումից քիչ անց հրթիռը շեղվեց իր ուղուց մակերևույթին գտնվող կայանի հետ կապի խափանման պատճառով, և պայթեցվեց անվտանգության նկատառումներից ելնելով։
Մարիներ 1-ի արձակումը նախատեսված էր իրականացնել 1962 թվականի հուլիսի 21-ի վաղ առավոտյան։ Արձակումը մի քանի անգամ հետաձգվեց մինչ անվտանգության համակարգի տարաբնույթ զգուշացումների պատճառով։ Արձակումը տեղի ունեցավ հուլիսի 22-ի առավոտյան 9:21:23-ին։ Արձակումից քիչ անց հրթիռը սկսեց շեղվել դեպի հյուսիս-արևելք։ Ուղղիչ հրահանգները ուղարկվեցին, սակայն հրթիռը շարունակեց շեղումը դեպի ակտիվ նավագնացության և բնակելի տարածքներ, ստեղծելով վտանգ վթարի դեպքում։ 9:26:16-ին ընդամենը 6 վայրկյան մինչև երկրորդ աստիճանի անջատումը, հրթիռի ինքնաոչնչացման հրահանգ ուղարկվեց[1]։
Քանի որ հրթիռի շեղումը ուղուց տեղի էր ունենում սահուն այլ ոչ թռիչքային ՌՇԼ մասնագետները ենթադրեցին, որ խնդիրը հրթիռի կառավարման համակարգի ծրագրային ապահովման մեջ էր[2]։ Վթարից հետո հինգ օր տևած վերլուծության արդյունքում պարզվեց, որ խնդիրը եղել է համակարգչային ծրագրում տրամաբանական սխալը որը համակցվել է տեխնիկական խնդրի հետ[3]։
Ծրագրային ապահովման սխալը հանդիսանում էր նրանում, որ "R" ("radius" - շառավիղ) սիմվոլը պետք է ունենար գիծ վրևում, ("R̄"), որը փոխում էր ծրագրի տրամաբանությունը, իրենից ներկայացնելով նախորդ հաշվարկների միջինացված արժեք[3][4]։
Թռիչքի ընթացքում առաջին վայրկյանների ընթացքում կրող հրթիռը կորցրեց կապը վերգետնյա կառավարման համակարգի հետ։ Սա նորմալ իրավիճակ է, ու նման դեպքերում հրթիռը շարունակում է թռիչքը համաձայն ծրագրավորված ուղղու մինչ կապը կառավարման համակարգի հետ կվերականգնվի[5]։ Տվյալ դեպքում երբ կապը վերահաստատվեց ծրագրային ապահովումը ներկայացրեց սխալ տվյալներ կապված թռիչքի պարամետրերի հետ, որը և ծրագիրը փորձեց կարգաբերել, իրականում հանգեցնելով հրթիռի թռիչքի սխալի, և ի վերջո թռիչքի անվտանգության պատասխանատուն ստիպված եղավ ոչնչացնել հրթիռը[3]։
Նույն սխալ տրամաբանությունը դրանից առաջ կիրառվել է նաև Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելությունների ընթացքում, առանց որևէ խնդիրների[3]։
Ամերիկյան առաջին միջմոլորակային կայանի կորուստը հանգեցրեց 18,5 միլիոն դոլարի կորստի (այսօրվա գնահատականներով 185 միլիոն դոլար)[6]։ Որպես հետևանք վերահաստատվեց արձակումից առաջ կատարվող ծրագրային ապահովման ստուգման պարտադրման կանոնակարգը։ Ներդրված ընթացակարգերը ՆԱՍԱ-ին թույլ տվեցին խուսափելու խոշոր վթարներից, մասնավորապես Ապոլոն ծրագրի շրջանակներում Լուսնի վրա վայրէջքներ կատարող մոդուլի ծրագրային ապահովման սխալները չհանգեցրին վթարի[7]։
Տրամաբանական սխալի արագ հայտնաբերումը[8] թույլ տվեց վերացնել այն կրկնօրինակ ԱՄԿ Մարիներ 2-ի մոտ, որը արձակման էր պատրաստվում օգոստոսի վերջին[9]։ 1962 թվականի օգոստոսի 27-ին Մարիներ 2-ը հաջողությամբ արձակվեց[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.