From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Յակոբսեն (դան․՝ Maria Jacobsen, նոյեմբերի 6, 1882[1], Siim, Skanderborg Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա[2] - ապրիլի 6, 1960[3][4], Բիբլ, Լեռնային Լիբանան, Լիբանան), դանիացի միսիոներուհի։ Կրթությամբ՝ բժիշկ։
Մարիա Յակոբսեն Maria Jacobsen | |
---|---|
Ծնվել է | 1882, նոյեմբերի 6 |
Ծննդավայր | Սիիմ, Դանիա |
Մահացել է | 1960, ապրիլի 6 |
Մահվան վայր | Բիբլոս, Լիբանան |
Քաղաքացիություն | Դանիա |
Ազգություն | Դանիացի |
Մասնագիտություն | միսիոներուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Maria Jacobsen Վիքիպահեստում |
Հայաստանի և հայերի մասին առաջին անգամ լսել է 1895 թ. կոտորածների վերաբերյալ մի բանախոսության ժամանակ։ 1907 թ. ամերիկյան նպաստամատույց ընկերության միսիոներների հետ մեկնել է Կ. Պոլիս, այնտեղից էլ՝ Խարբերդ։ Տեսնելով հայերի տառապանքն ու որբերի անմխիթար կացությունը՝ Մարիա Յակոբսենը մյուս միսիոներների հետ (Կարեն Եփփե, Կարեն Փիթըրսոն, օրիորդ Բլեք, տիկին Կրունհակըն, Ջեսսի Հորդ և ուրիշներ) Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ։
1912-1914 թթ. բարեգործական առաքելությամբ եղել է Դանիայում։ 1915 թ. նախօրեին վերադարձել է Խարբերդ, ականատես դարձել թուրքական խժդժություններին ու հայերի կոտորածներին։ 1919 թ. վերադարձել է Դանիա։
Երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունները. Մարիա Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ։ 1922 թ. Սայդայում բացել է «Թռչնոց բույնը» որբանոցը (որբուհիների համար)։
1928 թ. որբանոցը փոխադրվել է Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավանը։ Յակոբսենը, փրկելով, խնամելով ու հայեցի կրթելով հազարավոր որբ-որբուհիների, արժանացել է «Մամա» անվանը։
Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ. ապրիլի 6-ին և իր ցանկության համաձայն թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում[5]։
2010 թ. Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մարիա Յակոբսենի ժառանգներից, որպես նվիրատվություն ստացավ վերջինիս արխիվի մի մասը. անձնական իրեր, մինչ այդ չհրապարակված լուսանկարներ, զեկույցներ, բացիկներ և այլն[5]։
Թողել է «Օրագրություն» հուշագրությունը (սկսվում է 1907 թ. սեպտեմբերի 7-ից և ավարտվում 1919 թ. օգոստոսի 6-ին), որը մի արժեքավոր վկայություն է թուրքերի հայատյաց քաղաքականության մասին։ «Օրագրությունը» թարգմանվել է հայերեն և հրատարակվել բնագրի հետ՝ մեկ ամբողջական հատորով, ուր զետեղված է նաև Յակոբսենի արխիվից վերցված 80 լուսանկար։
Լուսանկարներ Մարիա Յակոբսենի հավաքածուից.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.