From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Թերեզա Ավստրիացի, Իսպանիայի ինֆանտա, Պորտուգալիայի ինֆանտա, Ավստրիայի դքսուհի(իսպ.՝ María Teresa de Austria; ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche; սեպտեմբերի 10, 1638[1][2][3], Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 30, 1683[1][2][4][…] կամ 1683[5][6], Վերսալ[7]), Ֆիլիպ IV Իսպանացու և Եղիսաբեթ Ֆրանսիացու դուստրը։ Նա եղել է Ֆրանսիայի թագուհին` Լյուդովիկոս XIV-ի կինը և Մեծ Դոֆինի մայրը։ Իսպանիայում ապրած տարիներին նրան նկարել է Դիեգո Վելասկեսը։ 1660 թվականին, Ֆրանս-իսպանական պատերազմից հետո նա ամուսնացել է Լյուդովիկոս XIV-ի հետ, սակայն ժամանակի քաղաքական կյանքում փոքր դեր է խաղացել։ 1700 թվականին իսպանական ժառանգության պատերազմին հանգեցրած Բուրբոնների նկրտումներն Իսպանիայում կապված էին նրա հետ։ Թագուհի եղած ժամանակ նա առնվազն մեկ անգամ եղել է նաև Ֆրանսիայի ռեգենտ իր ամուսնու փոխարեն։
Մարիա Թերեզա Ավստրիացի ֆր.՝ Marie-Thérèse d'Autriche | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1638[1][2][3] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | հուլիսի 30, 1683[1][2][4][…] (44 տարեկան) կամ 1683[5][6] |
Մահվան վայր | Վերսալ[7] |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Իսպանիա և Պորտուգալիայի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Ամուսին | Լյուդովիկոս XIV[8] |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ IV, մայր՝ Իզաբելլա Ֆրանսիացի |
Զբաղեցրած պաշտոններ | Consort of France? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լուի Դոֆին Ֆրանսիացի[8], Marie Thérèse, Madame Royale?, Philippe Charles, Duke of Anjou?[4], Princess Anne Élisabeth of France?[4], Princess Marie Anne of France?[4] և Louis François, Duke of Anjou?[4] |
Ստորագրություն | |
Marie Thérèse of Austria Վիքիպահեստում |
Ի ծնե անունը Մարիա Թերեզա էր։ Նա եղել է Իսպանիայի արքա Ֆիլիպ Չորրորդի և Եղիսաբեթ Ֆրանսիացու միակ ողջ մնացած դուստրը։ Ի ծնե նրան տրվել են Իսպանիայի և Պորտուգալիայի Ինֆանտայի և Ավստրիայի Արքիդքսուհու տիտղոսները, եղել է Հաբսբուրգների իսպանական ճյուղի ներկայացուցիչ։
Մարիա Թերեզան, Իսպանիայի Ինֆանտան և Ավստրիայի Արքիդքսուհին, ամուսնացել է Լյուդովիկոս XIV Ֆրանսիացու հետ 1660 թվականի հունիսի 3-ին Ֆուենտեռաբիայում։ Նրա հայրը Ֆիլիպ Չոր8որդը և ամբողջ իսպանական արքունիքն ուղեկցում էին նրան դեպի Բիդասոա գետի վրայի Փասիանների կղզի, որտեղ Լյուդովիկոսը և նրա արքունիքը դիմավորում են Մարի Թերեզին։ 1660 թվականի հունիսի 7-ին նա մեկնել է իր հայրենի երկիր Իսպանիայից։ Հունիսի 9-ին նա Սան Ժան դե Լյուզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կրոնական արարողակարգով ամուսնացել է Լուի XIV հետ։ Եկեղեցին հատուկ այդ իրադարձության համար վերանորոգվել էր։
Հայտնի էր որպես Մարի Թերեզ Ավստրիացի։ Նա Լյուդովիկոս XIV-ից ունեցել է վեց երեխա։ Մարիա Թերեզան աչքի չընկնող կյանք է վարել իր իսպանացի օգնագանների շրջապատում և ստիպված էր հաշտվել իր ամուսնու բազմաթիվ սիրային պատմությունների հետ, որոնցից ամենահայտնիներն էին Լուրզա դե լա Վալիերիի և տիկին Մոնտեսպանի հետ կապերը։ Նա Իսպանիայի ներկայիս արքա Ֆիլիպ VIի ուղիղ նախնին է։
1683 թվականի հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Մարիա Թերեզան հիվանդացել է։ Մարիա Թերեզան մահացել է տանջալի մահով 1683 թվականի հուլիսի 30-ին, Վերսալում, տիկին Մաինթենոնի ձեռքերում։ Նա թաղվել է Փարիզի արվարձանային Սեն Դենի աբբայությունում 1683 թվականի սեպտեմբերի 3-ին։ Նրա շիրիմը ավերվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.