Մարդու ատամ
From Wikipedia, the free encyclopedia
Ատամներ, լորձաթաղանթի ոսկրացած պտկիկներ, որոնք ծառայում են ուտելիքի մեխանիկական մշակման համար։ Մարդու օրգանիզմի ամենակարծր մասերից են։ Նրանց օգնությամբ մարդը ծամում, մանրացնում է սնունդը, ուստի ատամները պետք է շատ ամուր լինեն։ Մարդկանց ատամները կարևոր դեր ունեն նաև խոսքում՝ որոշ հնչյունների արտաբերման համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատամ
Մարդու ատամ | |
---|---|
Չափահաս մարդու ատամներ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | ատամ և set of organs?[1] |
Մասն է | dentition?, Բերանի խոռոչ և phonation? |
Կազմված է | crown?, neck of tooth?, root of tooth?, cavity of tooth?, dental pulp?, դենտին և tooth enamel? |
Տաքսոն | H. sapiens? |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge? |
Human teeth Վիքիպահեստում |
Էվոլյուցիայի ընթացքում ատամներն առաջացել են ջրում բնակվող ողնաշարավոր կենդանիների հեռավոր նախնիների մարմինը ծածկող թեփուկների ձևափոխման արդյունքում։
Կենդանիների ատամները պաշտպանության, հարձակման և որսը բռնելու միջոց են։ Տարբեր կենդանիների ատամների ձևերը տարբեր են. ձկների ատամներն ավելի հասարակ են, կոնաձև, կաթնասուններինը բարդ են՝ առանձին խմբերի (կտրիչներ, ժանիքներ, աղորիքներ) բաժանված։ Առավել զարգացած են կրծողների կտրիչները, գիշատիչների՝ ժանիքները։ Հաճախ ժանիքները որոշ կենդանիների (վարազ, ծովափիղ, փիղ) արական սեռի հատկանիշ են։ Լավ զարգացած են խոտակեր կենդանիների աղորիքները։
Մարդկանց ատամները ծնոտների վրա տեղադրված են այնպես, որ դրանց պսակները գոյացնում են, այսպես կոչված, ատամնային աղեղներ կամ շարքեր։ Հասուն մարդու յուրաքանչյուր ատամնաշար պարունակում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ, որոնք տարբերվում են իրենց ձևերով և ատամների քանակով։ Վերին և ստորին ատամնաշարերն իրար կցելիս ատամները միակցվում են որոշակի փոխհարաբերությամբ, որը կոչվում է ատամնակծվածք։