բրիտանացի ֆեմինիստ և արհմիութենական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Մարգարեթ Բոնդֆիլդ (անգլ.՝ Margaret Bondfield, մարտի 17, 1873[1][2][3], Chard, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 16, 1953[1][2][3], Sanderstead, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության անդամ, նախարար Ջեյմս Մաքդոնալդի երկրորդ կառավարման ժամանակ, առաջին կին նախարարը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։
Մարգարեթ Բոնդֆիլդ | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, քաղաքական ակտիվիստ և սուֆրաժիստ |
Դավանանք | կոնգրեգացիոն եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 17, 1873[1][2][3] |
Ծննդավայր | Chard, South Somerset, Սոմերսեթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | հունիսի 16, 1953[1][2][3] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Sanderstead, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մարգարեթ Գրեյս Բոնդֆիլդը եղել է Ուիլյամ և Էնն Թեյլոր Բոնդֆիլդների ընտանիքի տասնմեկերորդ երեխան։ Հիմնավոր կրթություն չի ստացել, իսկ տասնչորս տարեկանից սկսել է աշխատել Draper խանութում։ 1894 թվականին տեղափոխվել է Լոնդոն և ընտրվել խանութների աշխատողների արհմիության շրջանային խորհրդում։
1896 թվականին Կանանց արդյունաբերական խորհրդի հանձնարարությամբ հետազոտություն է անցկացրել խանութներում աշխատավարձերի և աշխատապայմանների վերաբերյալ։ Այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա զեկույցը հրատարակվել է 1898 թվականին։ Այդ նույն թվականին ընտրվել է խանութների աշխատողների արհմիության քարտուղար, իսկ 1908 թվականին՝ Աշխատավոր կանանց լիգայի քարտուղար։ 1923 թվականին դարձել է թրեյդ յունիոնների կոնգրեսի գլխավոր խորհրդի նախագահը (դառնալով առաջին կինը այդ պաշտոնում)։
Երկու անհաջող փորձերից հետո Բոնդֆիլդը 1923 թվականին ընտրվել է Համայնքների պալատում, սակայն կորցրել է իր տեղը 1924 թվականին։ Վերադարձել է պառլամենտ 1926 թվականին՝ հաղթելով լրացուցիչ ընտրությունները Ուոլսենդի կողմից։ 1929—1931 թվականներին եղել է աշխատանքի նախարար։ 1931 թվականին ընտրություններում պարտվել է և կորցրել տեղը պառլամենտում։ Պարտություն է կրել նաև 1935 թվականի ընտրության ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.