From Wikipedia, the free encyclopedia
Մարավիի ճակատամարտ Արխիվացված 2019-12-14 Wayback Machine[2] (անգլ.՝ Battle of Marawi), շարունակվող զինված հակամարտություն Հարավային Լանաո գավառի՝ Մարավի քաղաքում, ֆիլիպինական կառավարության և իսլամիստական զինված խմբավորումների՝ Մաուտեյի (ԻԼԻՊ-ի ստորաբաժանման) և «Աբու Սայաֆի միջև, որը սկսվել է 2017 թվականի մայիսի 23-ին[3]։
Մարավիի ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ներքին ռազմական հակամարտություն Ֆիլիպիններում | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ֆիլիպիններ Աջակցությամբ՝
|
Մաուտե Աբու Սայաֆ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ռոնալդո Բատիստուտա | Իսնիլոն Հապիլոն † | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
անհայտ է | 1000+ զինյալներ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
163 զոհ, 1400 վիրավոր, 60 անհետ կորած | սպանվեց 854 զինյալ, 11 գերի |
Պաշտոնական տվյալներով, բախումները սկսվել են, երբ կառավարական զորքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի նպատակն էր ձերբակալել Իսնիլոն Հապիլոնին՝ «Աբու Սայաֆի» առաջնորդին, այն տեղեկությունից հետո, որ Հապիլոնը գտնվում է քաղաքում, որտեղ հնարավոր է, հանդիպում է տեղի ունենում Մաուտեյի զինյալների հետ[4][5]։ Հապիլոնի ուժերը կրակ բացեցին բանակի ու ոստիկանական ստորաբաժանումների վրա, ավելի ուշ նրանց միացան «Մաուտե» խմբավորման զինյալները, որոնք, հնարավոր է, կրում են 2016 թվականին Դավաոյում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը[6][7]։
Մաուտե խմբավորումը հարձակվեց Ռանաո ռազմական բազայի ու քաղաքի մի քանի շենքերի վրա, ներառյալ՝ քաղաքային պատկերասրահը, Մինդանաո համալսարանը, հիվանդանոցն ու քաղաքային բանտը։ Զինյալները նաև գրավեցին գլխավոր փողոցներն ու այրեցին Սուրբ Մարիամ տաճարը, միջնակարգ դպրոցն ու Դանսալան քոլեջը[8]։
Ֆիլիպինների զինված ուժերը (ՖԶՈՒ) հայտարարեցին, որ Մարավիում ռազմական գործողությունները սկսվել են հատուկ գործողության ժամանակ զինյալների հարձակման պատճառով, որոնք անցկացվում էին զինվորների ու Ֆիլիպինական ազգային բանակի հետ համագործակցության շրջանակներում։ Կառավարական անվտանգության ուժերը ստացան հաղորդագրություն, որ «Աբու Սայաֆի» զինյալները Իսնիլոն Հապիլոնի գլխավորությամբ Մարավիում են, որպեսզի, հնարավոր է, հանդիպեն «Մաուտեյի» զինյալների հետ։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Հապիլոնին անվանեց «ամենափնտրված ահաբեկիչ», և նրա ձերբակալման համար սահմանեց 5 մլն. դոլար պարգև։
Կառավարական զորքերի ու զինյալների միջև փոխհրաձգությունը սկսվեց 2017 թվականի մայիսի 23-ին մոտավորապես ժամը 14:00-ին: Բախումները տեղի ունեցան Բաշակ Մալուտուլուտ շրջանում, երբ Հապիլոնը օգնության կանչեց Մաուտեյի զինյալներին։ Վերջիններս գրավեցին Ամայ-Փակպակ հիվանդանոցը և հրամայեցին բոլոր աշխատակիցներին լքել այն։ Զինյալները ֆիլիպինական դրոշը փոխարինեցին Իսլամական պետության կողմից օգտագործվող սև դրոշով։
Ռանաո ճամբարում տեղակայված ֆիլիպինական բանակի 103-րդ բրիգադը, հարձակման ենթարկվեց Մաուտե խմբավորման ավելի քան հինգ հարյուր զինյալների կողմից[9]։ Մի շարք զինյալներ, ովքեր թափառում էին Մարավիի փողոցներով, իրենց հետ բերեցին ԻԼԻՊ-ի դրոշը[10]։
Քաղաքն արգելափակվեց. Մաուտեյի զինյալները այրեցին մի քանի շենքեր ու տներ, մի քանի տասնյակ զինյալներ գրավեցին քաղաքի քաղաքապետարանը, երկու բանտերից ազատ արձակվեց 107 բանտարկյալ։ Մարտերի շարունակման հետևանքով վնասվեցին Էլեկտրահաղորդման գիծը[11]։ Դեպի Մարավի տանող ճանապարհը արգելափակվեցին կառավարական ուժերի կողմից, ինչպես նաև զինյալների կողմից։
Որոշ տվյալներով, Մաուտեյի զինյալները գերի են վերցրել խաղաղ բնակիչների, խմբավորումը գերեվարեց քահանայի ու մի քանի քաղաքացիների, պահանջելով կառավարական զորքերին դադարեցնել հարձակումը[12]։
Բախումները հրահրեցին քաղաքի ու հարակից շրջանների բնակչության արտահոսքը, ինչի արդյունքում դեպի Իլիգան ու Կահան դե Օրո տանող ճանապարհների առաջացան բազմակիլոմետրանոց խցանումներ[13]։ Ամենաքիչը տասնմեկ քաղաքացիական անձ սպանվեց շարունակվող փոխհրաձգության արդյունքում[14][15][16]։ Ինչպես նաև մահապատժի ենթարկվեցին ոստիկանության աշխատակիցներ։
Մարտերի մեկնարկից հետո Ֆիլիպինների նախագահ՝ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 23-ին ժամը 22:00-ին Մինդանաոյում հայտարարեց ռազմական դրություն։ Համաձայն 1987 թվականի սահմանադրության, ռազմական դրությունը կշարունակվի 60 օր։ Ի թիվս այլ բաների, Դուտերտեն որոշեց կրճատել իր այցը Ռուսաստան[17], որտեղ, ի թիվս այլ բաների, նախատեսում էր հանդես գալ դասախոսությամբ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում[18]։
Երկրի փոխնախագահ՝ Լենի Ռոբրեդոն կոչ արեց միավորվել, այդ ժամանակ կառավարական զորքերը Մարավիում շարունակում էին մասնակցել ահաբեկչական խմբավորումների հետ փոխհրաձգությունը[19]։
Մայիսի 24-ին եկավ կառավարական զորքերի օգնությունը, զինվորները վերականգնեցին հսկողությունը Ամայ Պափակ հիվանդանոցի նկատմամբ։ «Մաուտե» խմբավորման զինյալները հիվանդանոցը լքելու համար 120 խաղաղ բնակիչների օգտագործեցին, որպես կենդանի վահան[20]։ Ֆիլիպինցի զինվորները հետ գրավեցին քաղաքապետարանն ու Մինդանաոյի համալսարանը[21]։
Մայիսի 25 մարտ տեղի ունեցավ Հարավային Լանաո շրջանում։ «Մաուտեյի» ու «Աբու Սայաֆի» զինյալները նկատվեցին քաղաքի հիմնական ճանապարհներին ու կամուրջների մոտ։ Ֆիլիպինցի զինվորները սկսեցին ռմբակոծել երեք գյուղ, որտեղ նկատվեցին խմբավորման մնացորդները։
Ստացվեց հաղորդագրություն, որ երկու մալայզիացի ահաբեկիչներ, ովքեր Իսնիլոն Հապիլոնի հետ Մարավիում էին, հինգշաբթի օրվա սպանված զինյալների թվում էին։ Որոշ աղբյուրներ հաղորդում էին, որ քաղաքային փոխհրաձգության արդյունքում սպանվել են Իսլամական պետության հետ կապ ունեցող սաուդյան արաբներ և ինդոնեզիացիներ[22]։ Սպանվեց «Մաուտեյի» 26 զինյալ, ահաբեկիչների հաղորդմամբ՝ մարտերում վիրավորվեց 39 ֆիլիպինցի զինվոր[23]։
Դավաոյում ճեպազրույցի ժամանակ, բրիգադային գնդապետ՝ Ռեստիտուտո Պադիլյան հաստատեց, որ քաղաքային մարտին մասնակցող զինյալների թվում կան արտասահմանյան պետությունների քաղաքացիներ[24], վերջին փոխհրաձգության արդյունքում սպանված տասներկու զինյալներից վեցը՝ արտասահմանցիներ են։ Պադիլյան հաղորդեց մալայզիացի, ինդոնեզացի, սինգապուրցի ու ազգությունը չճշտված զինյալների մասին[25]։
Ֆիլիպինների զինված ուժերը ավարտեցին ահաբեկիչներից Մարավիի առանցքային շրջանների մաքրման գործողությունը։ Գործողության ընթացքում զինյալների ազատագրվեց նաև Բատո մզկիթը, որը դարձել էր «Մաուտե» ահաբեկչական խմբավորման առանձքային պաշտպանության վայրը[26]։
Մարավի քաղաքում մարտերի արդյունքում ոչնչացվեց Իսլամական պետության հետ կապ ունեցող ավելի քան 820 զինյալ։ Լիկվիդացվեց նաև Իսնիլոն Հապիլոնը՝ Աբու Սայաֆի տեղական առաջնորդը, ով նախկինում նշանակվել էր Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման թևի էմիր, և Օմարհայամ Մաուտեն՝ Մաուտե խմբավորման առաջնորդը[27]։
Ֆիլիպինների պաշտպանության նախարար՝ Դելֆին Լորենզանան հայտարարեց, որ Մարավի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողություններն ավարտվել են[28]։
Ռազմական դրության հայտարման արձագանքը սոցիալական ցանցերում միանշանակ չէր՝ որոշ բնակիչներ անհանգստացած էին արտակարգ դրության մտցման պատճառով[29]։ «Մաուտեյի» կողմից Մարավիում մի շարք առանցքային կառույցների գրավման ֆոնին, աղոթքները ողողեցին սոցիալական ցանցերը, երկրորդը օրվանից արդեն #PrayForMarawi հեշթեքով[30][31]։ Բազմաթիվ ֆիլիպինական հեռուստահաղորդավարներ իրենց աջակցությունը հայտնեցին կառավարական զորքերին Մինդանոում ահաբեկչական «Մաուտե» խմբավորման դեմ պայքարում[32]։
Ֆիլիպինական իսլամի ու ժողովրդավարության կենտրոնը դատապարտեց զինյալների գործողությունները ու հայտարարեց, որ այդ գործողությունները հակասում են իսլամի ուսմունքին։ Մուսուլմանական խմբավորումը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մուսուլմանները պատրաստվում էին Ռամադանին, ինչն էլ հաստատեց, որ հակասում է իսլամին[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.