Մարանդ (պարս.՝ مرند), քաղաք Իրանում, Արևելյան Ադրբեջան օսթանում, Մարանդ շահրեստանի կենտրոնը։ Գտնվում է Թավրիզից մոտ 60 կմ հյուսիս-արևմուտք, Ուրմիա լճից հյուսիս-արևելք։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 130 825 մարդ (2016)[1][2]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Մարանդ
պարս.՝ مرند
Thumb
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեստանՄարանդ
ՀամայնքCentral District?
Բնակչություն130 825 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0491
Պաշտոնական կայքmarand.ir
Thumb
Մարանդ (Իրան)
Փակել

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 130 825 մարդ, որոնք կազմում էին 40 275 տնտեսություն։ Մարանդը Արևելյան Ադրբեջանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Թավրիզից և Մարաղայից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի1956196619911996200620112016
Բնակիչ 13 822[4] 23 818[5] 85 253[6] 96 396[6] 114 165[7] 124 323[8] 130 825[9]
Փակել

Մարանդը հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով, ովքեր խոսում են ադրբեջաներեն։

Պատմություն

Նախկինում Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Բաքրան գավառում։ Եղել է վերջինիս կենտրոնը։ Ենթադրվում է, որ գավառը կոչվել է նաև Մարանդ անունով։ Հայոց Արշակունիների անկումից (428) հետո Մարանդն եղել է Ատրպատականի կազմում։ Որպես քաղաք առաջին անգամ հիշատակվում է Սեբեոսի կողմից[10]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.