From Wikipedia, the free encyclopedia
Մատտեո Ռենցին (իտալ.՝ Matteo Renzi, Իտալերեն արտասանություն՝ [matˈtɛːo ˈrɛntsi]), հունվարի 11, 1975[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա[4][5]), Իտալիայի վարչապետ։ Ծնվել է՝ 1975 թվականի հունվարի 11-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 2009 թվականի հունվարի 22-ից մինչ 2014 թվականի մարտի 24-ը եղել է Ֆլորենցիայի քաղաքապետը։ 2014 թվականի փետրվարի 22-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերը եղել է Իտալիայի վարչապետը[8][9]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Մատտեո Ռենցի Matteo Renzi | ||||
| ||||
---|---|---|---|---|
Փետրվարի 22, 2014 | ||||
Նախորդող | Ենրիկո Լետտա | |||
| ||||
հունվարի 22, 2009 - Մարտի 24, 2014 | ||||
Նախորդող | Լեոնարդո Դոմինիկի | |||
Հաջորդող | Դարիո Նարդելլա | |||
Կուսակցություն՝ | Italy Alive? | |||
Կրթություն՝ | Ֆլորենցիայի համալսարան (1999) և Lc Dante? | |||
Գիտական աստիճան՝ | մագիստրոս | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |||
Ծննդյան օր | հունվարի 11, 1975[1][2][3][…] (49 տարեկան) | |||
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[4][5] | |||
Քաղաքացիություն | Իտալիա | |||
Հայր | Tiziano Renzi? | |||
Մայր | Laura Bovoli? | |||
Ամուսին | Ագնեսե Լանդինի[6] | |||
Կայք՝ | matteorenzi.it | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Մատտեո Ռենցին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր ներկայացրած սահնանադրական բարեփոխումների նախագիծը մերժվել է 2016 թվականի դեկտեմբերին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ 2013-2018 թթ., կարճատև ընդմիջումներով, նա եղել է Իտալիայի ժողովրդավարական կուսակցության քարտուղարը։ 2018 թվականին Իտալիայում անցկացված համընդհանուր ընտրություններում կուսակցության կրած պարտությունից հետո հրաժարվել է նաև կուսակցության քարտուղարի պաշտոնից։ Մինչ այդ՝ 2004-2009 թթ. եղել է Ֆլորենցիայի մարզի նախագահը, իսկ 2009-2014 թթ.՝ Ֆլորենցիայի քաղաքապետը[10][11]։ 2018 թվականի մարտ ամսից դարձել է Իտալիայի սենատի անդամ[12]։
Իտալիայի կառավարության ղեկավար նշանակվելով 39 տարեկան և 42 օրական հասակում՝ Ռենցին փաստորեն եղել է Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը (52 օրով ավելի երիտասարդ է եղել, քան Բենիտո Մուսոլինին, ով այդ բարձր պաշտոնն ստանձնել է 1922 թվականին), ինչպես նաև՝ եղել է G7-ի՝ Յոթնյակի երկրների ամենաջահել ղեկավարը։ Իտալիայում առաջինն է եղել, ով քաղաքապետի պաշտոնից միանգամից նշանակվել է վարչապետի պաշտոնին։ Հաճախ նրան անվանում են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության de facto առաջնորդ՝ հակադրված Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն ու Անգելա Մերկելին (այս երկու առաջնորդներին հաճախ անվանում են Merkenzi)[13][14][15]: 2014 թվականին ամերիկյան Fortune ամսագիրը 40-ից ցածր տարիք ունեցող աշխարհի ամենաազդեցիկ անձանց ցանկում Ռենցիին հատկացրել է երրորդ տեղը, իսկ Foreign Policy-ն նրան ներառել է Top 100 Global Thinkers ցուցակում[16][17]։ Ավելին պետք է ասել. Ռենցին հայտնի է il Rottamatore (մենամարտող, մարտնչող) մականունով, որին արժանացել է Իտալիայի քաղաքական ողջ հաստատությունը՝ իսթաբլիշմենթը նորացնելու իր հավակնոտ (ամբիցիոզ) ձգտումների համար[18]։
Քաղաքական դիտորդները Ռենցիին համարում են կենտրոնամետ և ազատական՝ centrist և liberal[19]: Վարչապետի պաշտոնում Ռենցիի գտնված տարիների նրա ղեկավարած կաբինետը մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել՝ երկրի ընտրական համակարգը փոփոխելու, աշխատանքային օրենսդրությունը բարելավելու և տնտեսության խթանմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու, քաղաքացիական դատավարության համակարգը պարզեցնելու, վարչարարությունն ընդհանրապես բարեփոխելու նպատակներով, ինչպես նաև վերացրել է մի շարք մանր հարկեր[20][21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.