Մատնոցախաղ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մատնոցախաղ, մոլախաղ, որին մասնակցում են երկու հոգի՝ վարողը և խաղացողը։ Խաղավարն ունի երեք միանման, անթափանց մատնոց, որոնցից մեկի տակ թաքցնում է փոքրիկ գնդակ, որից հետո արագ փոխում է մատնոցները։ Այնուհետև խաղացողից պահանջվում է գուշակել, թե որ մատնոցի տակ է գտնվում գնդակը։
Մատնոցախաղ | |
---|---|
Մատնոցախաղ փողոցում | |
Տեսակ | մոլեխաղ, Խարդախություն և Հմտության խաղ |
Shell game Վիքիպահեստում |
Մատնոցների խաղը հայտնի էր դեռևս Հին Հունաստանում[1]։ Փոխանցվել է Հնդկաստանից, որտեղ կոչվում էր «Գավաթների խաղ»։ Առաջին հիշատակումներից մեկը հանդիպում է հին հույն հռետոր Ալկիֆրոնի մոտ, ով ապրել է մ.թ. 2-րդ և 3-րդ դարերում։ Իր «Դիպնոսոֆիստներ» գրքում, որը սեղանի շուրջ՝ տարբեր թեմաներով տարվող զրույցների մասին է, մանրամասն պատմում է մի զարմացած գյուղացու մասին, որն առաջին անգամ տեսել է այս հնարքը քաղաքում[2]։
«Մատնոցների խաղ» անվանումն ինքնին հայտնվել է 1790-ական թվականներին Անգլիայում, որտեղ խաղի համար սկսեցին օգտագործել կարելու համար նախատեսված մատնոցներ։ Նախկինում մատնոցների փոխարեն, բացի գավաթներից, օգտագործում էին ընկույզի պատյաններ, շշերի կափարիչներ և փոքր բաժակներԽաբելը խաղի մշտական հատկանիշն էր առնվազն 19-րդ դարի ընթացքում, երբ պրոֆեսիոնալ խաղամոլները սկսեցին անհաջողակների գտնել իրենց ճանապարհորդությունների և տոնավաճառների ընթացքում։ Ձերբակալվելու վախի և պարզամիտների փնտրտուքի պատճառով զեղծարարներն անընդհատ թափառում էին քաղաքից քաղաք՝ երկար չմնալով մեկ տեղում։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Մատնոցախաղ. Իլյուզոնիստ Հ․Հակոբյանը ցույց է տալիս, թե ինչպես են խաղում մատնոցախաղ |
Հիմնականում խաբեության խաղ է, այսինքն՝ այն խաղում են փողի համար, հիմնականում խարդախության ձև է, քանի խաղավարի ձեռքի ճարպկությունը թույլ է տալիս թաքցնել գնդակը՝ հանելով այն մատնոցի տակից՝ չնայած խաղացողի ողջ ուշադիրությանը։ Մանիպուլյացիաները հիմնված են այսպես կոչված «խաբուսիկ փոխանցումների» վրա, օրինակ՝ վարողը ձևացնում է, թե գնդակը գլորում է մի մատնոցից մյուսը. իրականում գնդակն ընկնում է երրորդ մատնոցը կամ մնում է նույն տեղում։ Այս տեսակի կոմբինացիաների մի ամբողջ շարք իրականացնելու համար անհրաժեշտ է մանիպուլյատորի մեծ հմտություն[2]։
Երբեմն խաղավարը թույլ է տալիս խաղացողին մի քանի անգամ անընդմեջ հաղթել, և երբ խաղադրույքը բավական նշանակալից է դառնում, նա դիմում է խաբեության և վերցնում է ամբողջ գումարը։ Չնայած շատ ավելի հաճախ խաղացողին ընդհանրապես թույլ չեն տալիս հաղթել։ Երբ նա պարտվում է առաջին անգամ, նրան առաջարկում են կրկին փորձել, և փորձելով հետ հաղթել, նա կորցնում է ավելի ու ավելի շատ գումար։
Սովորաբար մատնոց խաղացնողն ունի օգնականներ, որոնք սովորական ծպտված մարդիկ են։ Նրանք անմիջապես «շահում» են զոհի կորցրած գումարը։ Այս տեխնիկայի շնորհիվ, եթե խաղավարին ձերբակալում են, ապա նրա մոտ գումար չեն գտնում։
Հաճախ, խաղավարի հետ միասին (ժարգոնում կոչվում են «ենթականեր»), խարդախությանը մասնակցում են նաև «ցլերը» (մատնոցավարի թիկնապահները)։ Նրանք անհրաժեշտ են այն դեպքում, երբ տուժողը նկատում է խաբեությունը և փորձում է ուժով հետ ստանալ իր գումարը։ Խաղի սկզբում «ցուլերին» կարելի է տեսնել ինչ-որ տեղ մոտակայքում. նրանք սովորաբար չեն մոտենում, որպեսզի իրենց տեսքով չվախեցնեն «որսին»։
Խաբեբաները երբեմն օգտագործում են «խելացիների համար» սխեման այն պատճառով, որ մարդկանց մեծամասնությունն արդեն գիտի, որ մատնոցավարը դիմում է հնարքների և անհնար է հաղթել նրան։ Խաբեբաներն առաջարկում են «խելացիին» դառնալ իրենցից մեկը, ընդօրինակել սովորական մարդկանց և մատնոց խաղացնողից շահել այն, ինչ կկորցնեն մյուսները։ Տուժողի դերում կմասնակցեն մատնոց պատրաստողի օգնականները «սովորական մարդկանցից» (տես վերևում)։ Սակայն «տուժողները» անընդհատ հաղթելու են, իսկ «խելոքը» անընդհատ կպարտվի, քանի դեռ «խելոքի» փողը չի վերջացել, կամ նա չի հասկանում, որ խաբեբաների զոհ է դարձել։ Այնուհետև մատնոցավարի պահակախմբի «ցլերը» մոտենում են նրան և քաղաքավարի խնդրում հեռանալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.