Հունգարիայի ժողովրդական հանրապետության վարչապետ, կոմունիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռակոշի Մատյաշ (հունգ.՝ Rákosi Mátyás, մարտի 9, 1892[1][2][3], Ադայի շրջան, Հունգարիայի թագավորություն - փետրվարի 5, 1971[4][1][3], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), հունգարացի քաղաքական գործիչ։ Հունգարիայի սովետական հանրապետության շրջանում (1919) զբաղեցրել է առևտրի ժող․ կոմիսարի տեղակալի, հասարակական արտադրության ժող․ կոմիսարի պաշտոնները։ 1921-1924 թվականներին աշխատել է Կոմինտերնում։ Մասնակցել է Հունգարիայի կոմկուսի վերաստեղծմանը։ 1926 թվականի սեպտեմբերին ձերբակալվել և դատապարտվել է երկարատև բանտային կալանքի (կալանքից ազատվել է 1940 թվականի հոկտեմբերին)։ Հունգարիան ֆաշիզմի լծից ազատվելուց հետո (1945) մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել կոմկուսում և երկրի կառավարությունում։ Գտնվելով այդ պաշտոններում Ռակոշի սոցիալիստական շինարարության գործում թույլ է տվել սխալներ (պլանային առաջադրանքների չհիմնավորված բարձրացում, կուսակցական կյանքի լենինյան նորմերի, սոցիալիստական օրինականության խախտումներ)։ 1956 թվականի հուլիսին Հունգարիայի աշխատանքի կուսակցության (ՀԱԿ) ԿԿ որոշմամբ ազատվել է ՀԱԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից և հանվել ՀԱԿ ԿԿ Քաղբյուրոյի կազմից։ 1962 թվականի օգոստոսին ՀՍԲԿ ԿԿ Ռակոշին հեռացրել է կուսակցությունից։
Մատյաշ Ռակոշի հունգ.՝ Rákosi Mátyás | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1892[1][2][3] |
Ծննդավայր | Ադայի շրջան, Հունգարիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 5, 1971[4][1][3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5] |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ֆեոդարա Կոմիլովա |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Provisional National Assembly?, Հունգարիայի վարչապետ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Békepárt?, Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Mátyás Rákosi Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.