From Wikipedia, the free encyclopedia
Մատեո Մարիա Բոյարդո (լատին․՝ Matteo Maria Boiardo, ոչ վաղ քան մայիսի 21, 1441 և ոչ ուշ քան հունիսի 21, 1441, Սկանդիանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[1][2] - դեկտեմբերի 19, 1494[3][4], դեկտեմբերի 28, 1494[5] կամ 1494[6], Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2]), Վերածննդի բանաստեղծ։
Մատեո Մարիա Բոյարդո | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան մայիսի 21, 1441 և ոչ ուշ քան հունիսի 21, 1441 |
Ծննդավայր | Սկանդիանո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1494[3][4], դեկտեմբերի 28, 1494[5] կամ 1494[6] |
Վախճանի վայր | Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իտալերեն |
Ժանրեր | սոնետ և Կանցոն |
Ուշագրավ աշխատանքներ | Սիրահարված Օռլանդո |
Ամուսին | Taddea Gonzaga? |
Զավակներ | Camillo Boiardo? |
Matteo Maria Boiardo Վիքիպահեստում |
Կանանց գծով Բոյարդոն հայտնի հումանիստ Տիտո Վեսպասիանո Ստրոցիի և Էրկոլե Ստրոցցիի զարմիկն էր։ Մարդասիրական ձևով ստացել է տնային կրթություն։ Կատարել է Ֆերարայի կառավարիչների անհատական պատվավոր առաքելությունները. 1476-1478 թվականներին՝ Դ' Էստեի կոմս Էրկոլե I-ի բարձրաստիճան պալատական, 1481 թվականից՝ Մոդենայի կապիտան, 1487 թվականից շուրջ յոթ տարի՝ ՌեԺո-Նել-Էմիլիայի կապիտան։
Թարգմանել է անտիկ և միջնադարյան պատմաբանների աշխատությունները (Հերոդոտոս, Քսենոֆոն և այլն), ինչպես նաև Ապուլեոսի «Ոսկե ավանակը» վեպը։Վերգիլիոսի ոգով լատիներենով գրել է էկլոգներ, իտալերենով' սոնետներ և կանցոններ[7], նմանակել է Պետրարկային։ Բոյարդոյի սիրային բանաստեղծությունները զետեղվել են «Կանցոններ» ժողովածուում (1476-1477)։Հեղինակն է «Տիմոնե» հինգ արարով պիեսի (ըստ Լուկիանոսի երկխոսության), որը լույս է տեսել 1500 թվականին։
Բոյարդոն իր համբավը ձեռք է բերել «Սիրահարված Ռոլանդը» ստեղծագործությամբ. Բոյարդոն համարձակորեն խախտել է հաստատված ավանդույթը, ըստ որի՝ կոպիտ Ռոլանդը չէր կարող սիրահարված լինել։ Խախտելով ավանդույթը՝ պալատական բանաստեղծն ընդառաջ գնաց ժամանակակից ազնվական հասարակությանը։ Բոյարդոն կարոլինգյան փուլի կոպիտ հերոսներին վերածեց Կլոր սեղանի ասպետների և պալատական խորտակված մշակույթով ասպետներին օժտեց փափկակեցությամբ և վայելքի ձգտումով։ Պոեմի բովանդակությունն առանձին ասպետների անսահման երևակայական արկածներն են. այնտեղ չկա մեկ առանցք։ Չնայած իր թերություններին՝ բանաստեղծությունը մեծ հաջողություն ունեցավ՝ սկսելով այն ժանրից, որը կատարելության հասցվեց Բոյարդոյի իրավահաջորդի՝ Լուդովիկո Արիոստոյի կողմից։
Հետագա սերունդների համար Բոյարդոն դարձավ գիտական ֆանտաստիկայի տիպար։ Գոթֆրիդ Լայբնիցը[8], անդրադառնալով «անհնարինը նկարագրելու արվեստին», առաջին հերթին ներկայացնում է «Սկանդիանոյի կոմսի ճարտարամտությունները»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.